Առնվազն 9 մարդ զոհվել է և 45-ը վիրավորվել Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում Գերագույն դատարանի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` հղում անելով երկրի ներքին գործերի նախարարությանը: Ոստիկանությունը կասկածում է, որ ռումբն այստեղ էր բերվել ճամպրուկի մեջ դրված:
Այս պահին ահաբեկչության վայրը շրջապատված է ոստիկանության կողմից: «Պայթյունը տեղի է ունեցել դատարանի մուտքի դիմաց, դրանից հետո սկսվել է խուճապ: Այժմ մենք գնում ենք հիվանդանոց: Կարծես պայթյունը շատ ուժեղ էր, և կան շատ զոհեր»,- ասել է ականատեսներից մեկը:








































