ԵՄ երկրներից փորձում ենք հովանավորներ գտնել ռազմագերիներին ազատ արձակելու համար: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ֆրանսահայ հանրային գործիչ Հիլդա Չոբոյանը:
Վերջինս հայտնեց, որ դիմել ենք Լիոնի քաղաքապետին, որն անմիջապես համաձայնել է լինել «հովանավոր». «Ռազմագերիների հարցը կարծես մոռացվել է, փորձում ենք տարբեր երկրների քաղաքապետերի միջոցով ճնշում բանեցնել Ադրբեջանի վրա: Հույսը մեծ է, որ կկարողանանք 32 ճանաչված գերիների համար հովանավորող օտարերկրյա իշխանություններ գտնել»:








































