Wednesday, 15 05 2024
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը

Մոտ 200-300 քառակուսի կիլոմետր տարածք են գրավել. Կասկածում եմ՝ ադրբեջանցիները հետ են քաշվել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քարտեզագիր Շահեն Շահինյանը

 Պարոն Շահինյան, Տեղում տեղի ունեցած միջադեպից հետո նշում են, որ մենք մինչև ապրիլի 1-ը պետք է որոշակի սահմանազատում արած լինեինք, որպեսզի անակնկալ ձևով ադրբեջանցիները չհայտնվեին Հայաստանի տարածքում: Ի՞նչ իրավիճակ է Տեղում:

Տեղի հատվածում տարածքային կորուստների մասին անգամ պաշտոնական աղբյուրներն են հայտարարել: Բացի այդ էլ, պարզ տրամաբանություն էր, որ հիշելով վերջին երկու տարիներին Ադրբեջանի նենգ պահվածքը, որ իրենք ցանկացած առիթ օգտագործում են հայկական հողեր բռնազավթելու, և մենք չունենք որևէ դեպք, երբ իրենք վերադարձրել են զավթած տարածքները, պետք էր նախնական քայլեր ձեռնարկել և դիրքավորվել հայկական տարածքում՝ ստեղծելով նախադրյալներ Ադրբեջանի կողմից սպասվող սադրանքների կանխման համար: Մենք այդ դեպքում չէինք ունենա մի իրավիճակ, որ ադրբեջանիցները գային, դիրքավորվեին մեր տարածքում, փորեին խրամատներ, խրամատավորվեին և մեզ խոչընդոտեին խրամատավորում իրականացնել:

Հայտարարվում է, որ Հայաստանը պատրաստ է Հայաստան-Ադրբեջան 1991-ի սահմանային գծի ողջ երկայնքով զորքերը հետ քաշել ապահով հեռավորության վրա: Ապահով հեռավորությունն ո՞րն է:

Նախ՝ 1991 թվականի քարտեզ գոյություն չունի, երկրորդ, քարտեզային տեսանկյունից ես չեմ կարող ասել՝ ապահով հեռավորությունը որն է, որովհետև նման տերմին մեր մասնագիտության մեջ գոյություն չունի: Դա ավելի շատ ռազմական տերմին է, որին ես ծանոթ չեմ: Ես չգիտեմ՝ ինչ հեռավորության մասին է խոսքը, մետրեր է, թե  կիլոմետրեր է: Մեր ոլորտում ապահով հեռավորություն կամ զորքերի հայելային հետքաշում, նմանատիպ բաներ գոյություն չունեն: Մենք ունենք սահմանագիծ, կամ եթե սահմանագիծ չկա, կա չեզոք գոտի:

Ադրբեջանը որքա՞ն տարածք է օկուպացրել Հայաստանից, նշվում է 200-300 քառակուսի կիլոմետրի մասին:

Ադրբեջանը սկսած 2020-ի նոյեմբեր-դեկտեմբերից համակարգված օկուպացնում է հայկական տարածքները: Դա 2021-ի մայիսի գարունն էր, 2022-ի սեպտեմբերն էր, 2023-ի ապրիլը և այս ընթացքում տարբեր մանր ու միջին մարտերով նրանք կարողացել են գրավել հայկական տարածքների զգալի հատված: Դա մոտ 200-300 քառակուսի կիլոմետր տարածք է, Ջերմուկի հատվածում, Վերին Շորժայի հատվածում, Մեծ Իշխանասարի, Ներքին Հանդի, Տեղ-Կոռնիձոր հատվածներում է: Այդ  բոլոր հատվածներում կան բավականին տարածքային և դիրքային կորուստներ: Հիշում ենք, որ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, որ 5 տեղերում ադրբեջանցիները 100-300 մետր առաջ են եկել, հետո հայտարարեցին, որ բարելավումներ կան, սակայն բարելավումների մասով չունենք ոչ տեղադիրքի նշում, ոչ հեռավորության հետքաշման չափի նշում: Ես կասկածում եմ, որ ադրբեջանցիները հետ են քաշվել:

Կարծում եք՝ հետ չեն քաշվե՞լ ադրբեջանցիները Տեղում:

Մեր ունեցած տեղեկություններով՝ մեր զինվորները խիզախ մարտ են վարել և դիրքից չեն նահանջել: Մինչ օրս մենք կորուստ չենք ունեցել, իսկ մինչ այդ, երբ ադրբեջանցիները ներխուժել էին հայկական տարածք, սկսել դիրքավորում իրականացրել, թե դրանից հետո որքանով են հետ քաշվել և առհասարակ հետ քաշվե՞լ են, թե ոչ, տեղեկություններ առկա չեն:

Պարոն Շահինյան, սահմանազատման աշխատանքներից ի՞նչ է Ձեզ հայտնի, արդյոք իրականացվում են դրանք:

Սահմանազատումը ունի հստակ կանոն, այն չի կարող իրականացվել մարտերի ընթացքում կամ մարտեին զուգահեռ, այսինքն՝ երբ սահմանին ընթանում են մարտեր, հրաձգություն, ապա դա սահմանազատում չի, բռնազավթում է: Ադրբեջանը ուժի կիրառմամբ փորձում է հայկական առավելագույն տարածքներ զավթել: Իսկ սահմանազատման իրականացման առաջին սկզբունքը, որը ես միշտ նշել եմ, սահմանազատման սկզբունքների ընտրությունն է, դա կարող է լինել նախկինում գոյություն ունեցած քարտեզների հիման վրա, կարող է լինել տարբեր սկզբունքներով, բայց դա պետք է հայտարարել: Եվ մենք մինչև օրս չունենք պաշտոնական հայտարարություն, թե որ քարտեզների հիմնա վրա են ընթանալու սահմանազատման աշխատանքները: Ունենք որոշակի կցկտուր տեղեկություններ, որ մեր իշխանությունների նպատակն է, որ ունենանք 29,745 կմ տարածք, ինչ-որ Ալմաթայի հռչակագրի հիման վրա պետք է լինի, կամ Խորհրդային Միության քրատեզների հիման վրա պետք է լինի: Եվ ամբողջ խնդիրն այն է, որ այդ հայտարարությունները տարբեր փուլերում են արվում և անընդհատ փոփոխվում են, և սկզբունքների վերաբերյալ տեղեկատվություն գոյություն չունի, թե ի վերջո ինչ սկզբունքների հիման վրա է իրականացվելու սահմանազատումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում