Saturday, 27 04 2024
ՌԴ քաղաքացին փորձել է ցած նետվել Կիևյան կամրջից
11:45
Նորվեգիան Կիևին 13 մլն դոլար է փոխանցել
11:30
Նավթի գներ. 26-04-24
Ցուցարարներին միացել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում ենք. զինվորականների ուղերձը
Վթար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին․ կա տուժած
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Դա ՌԴ արտաքին քաղաքականության մշակողների գլխավոր տապալումն էր
Հրդեհ՝ Վանաշեն գյուղում
Մոսկվան պարտադրում է մոդերատորի իր ծառայությունները. Տավուշի խժդժությունը դրա մի գործիքն է
ՀՀ քաղաքացու կամքն ամուր է քարից էլ, իսկ ոգին հանձնվել չգիտի՛. Նիկոլ Փաշինյանի ուղերձը
Ցեղասպանությունը անվանվեց էթնիկ զտում. միջազգային հանրությունը արցախահայությանը կվերադարձնի Արցախ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է. «Հրապարակ»
Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը. «Ժողովուրդ»
Ռուս գեներալի ամոթալի խոստովանությունը Աղդամում, կամ՝ однажды русский генерал…
Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի. «Հրապարակ»
Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին. «Հրապարակ»
Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են. «Ժողովուրդ»
Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները. «Հրապարակ»
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը

Հայաստանը «երկու աթոռի վրա նստելու» քաղաքականություն է վարում, դրա համար էլ բոնուսները քիչ են

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռազմաքաղաքական հարցերով վերլուծաբան Մհեր Հակոբյանը։

-Պարոն Հակոբյան, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Հայաստանը ոչ թե արտաքին վեկտորի փոփոխության է գնում, այլ անվտանգային երաշխիքների փնտրտուքի։ Ձեր կարծիքով՝ ռեա՞լ է ակնկալել անվտանգային երաշխիքներ այլ կենտրոններից՝ չփոխելով արտաքին վեկտորը։

-Կա երեք տարբերակ, մենք փորձում ենք համառորեն միջին տարբերակով գնալ։ Դա ճիշտ է, թե սխալ՝ այլ հարց է, բայց մեր ղեկավարությունը փորձում է այդ տարբերակն ապահովել՝ այսինքն միանգամից նստել երկու աթոռի վրա։ Այդ վարքագիծն ունի իր դրական ու բացասական կողմերը։ Դրականն այն է, որ միանգամից չես սրում իրավիճակը, իսկ բացասականն այն է, որ կիսատ ընտրություն կատարելով, դրականն էլ է կիսատ գալիս։ Այսինքն՝ ով քեզ պետք է լիարժեք աջակցեր, լիարժեք չի աջակցում, որովհետև դու էլ նրան լիարժեք չես ընտրել։ Մենք հիմա  ամբողջությամբ այդ իրավիճակի մեջ ենք։ Հայաստանը հայտնի պատճառներով չի կարող Ռուսաստանից հրաժարվել ու գնալ արևմուտք, ինչպես դա արեցին, օրինակ, Մերձբալթյան երկրները, բայց բոնուսներն էլ Հայաստանը քիչ է ստանում, քան այդ նույն Մերձբալթյան երկրները։ Թե այս մոդելի սահմաններում ինչքանով է հնարավոր շատացնել դրականն ու քչացնել բացասականը՝ կոնկրետ իրավիճակի, քաղաքական վարպետության, հանգամանքների դասավորության հարց է։

Տեսեք՝ Թուրքիան ինչքան ճկուն է իրականացնում այդ նույն քաղաքականությունը։ Այդ երկիրը ՆԱՏՕ-ի անդամ է, օգտվում է կառույցի առավելություններից, մյուս կողմից էլ՝ Ռուսաստանի հետ չի փչացնում հարաբերությունները, ավելին՝ նույնիսկ իրավիճակից օգուտով է դուրս գալիս։ Իհարկե Թուրքիայի ռեսուրսները շատ են։ Վերցրեք ՀՀ ցանկացած պաշտոնյայի, իր կրթական մակարդակով, չես համեմատի Թուրքիայի համապատասխան պաշտոնյայի հետ։ Նայեք մեր ինստիտուտների անվտանգային կայացվածությունն ու Թուրքիայի… արդյունքում բնականաբար՝ ինչպես լավ մեքենան է լավ արդյունք ցույց տալիս, վատը՝ վատ, այնպես էլ այստեղ։

-Արևմուտք-Ռուսաստան առճակատման ֆոնին Հայաստանը կկարողանա՞ շարունակել «երկու աթոռի վրա  նստելու» քաղաքականությունը։ Եվ արդյոք դա առհասարակ ճիշտ ռազմավարություն է։

Մեր հասարակությանը հուզող կարևոր հարցերից մեկը հենց արտաքին վեկտորի ընտրության հարցն է։Մեր պատմության մեջ միշտ այդ հարցը եղել է՝ Բյուզանդիա-Պարսկաստան, Արևմուտք-Ռուսաստան և այլն։ Ես իմ հանրային խոսքում բազմիցս նշել եմ, որ արևմուտքը  ամեն ինչով առավել է։ Չկա որևէ ոլորտ, որ մտածես՝ այդ հարցում չարժե գնալ արևմուտք, պետք է մնալ արևելքում։ Խոսքը թե՛ ամենից առաջ ժողովրդավարական արժեքների,թե՛  տնտեսական, թե՛ գիտատեխնիկական առաջընթացի, թե՛ հասարակական զարգացման մասին է։ Իհարկե արևմուտքն էլ ունի իր թերությունները, բայց այդ նույն թերությունները արևելքում էլ կան։ Միակ բանը, որ արևելքում կարող է առավելություն համարվել՝ ավանդական արժեքների պահպանությունն է։ Պայմանական ԼԳՏԲ թեմաները արևմուտքում շատ ազատ են, իսկ պուտինյան ռեժիմն  իրեն դիրքավորում է  որպես ընտանիքի, ավանդականության, մայրության պահապան։ Ես որպես դասական հայ մարդ չեմ կարող ընդունել ԼԳՏԲ առկայությունը, բայց իրականում ավանդականության հետ էլ շատ վատ բան կարող ես վերցնել։

Ըստ էության ՝Հայաստանի ապագան արևմուտքում է։  Նույն արևելքը վերջին 500 տարում գնում է այն ուղով, որով անցել է արևմուտքը՝ պարզապես 50-100 տարով ուշացած։ Երբ փիլիսոփայական մակարդակով ենք նայում հարցին՝ մեր ապագան արևմուտքում է։ Բազմիցս նշել եմ՝ հայ ժողովրդի հոգեկերտվածքն արևմտյան է։Արևմուտքն անհատների հասարակություն է, հայ ժողովուրդն էլ բուրժուական ժողովուրդ է։Մենք ցեղային մտածողություն ունեցող ազգ չենք։ Հայ ժողովուրդը պետք է արևմուտքի մաս լինի, բայց ինչպե՞ս գնալ արևմուտք, որ արանքում չկոտորվես։ Եթե մեկ օրում կարողանանք  դա անել ու մտնել ՆԱՏՕ- ի անձևանոցի տակ, ինչպես Բալթյան երկրները, ապա երջանիկ կապրենք։ Սակայն անցումային փուլն այդքան հեշտ չէ, որքան թվում է։Տեսեք՝ նույն Վրաստանը ինչքան կորուստներ է կրում, նույն Աբխազիայի ու Հարավային Օսիայի խնդիրը։ Ընդ որում՝ Վրաստանը չունի այսօր այն գոյաբանական սպառնալիքը, ինչ մենք։ Վրաստանը դասական օրինակ է, թե ինչ է լինում, երբ թեքվում ես դեպի արևմուտք։ Գաղափարը ճիշտ է, հարցը կատարումն է։Համենայնդեպս ինձ համար դա  քննարկման հարց էլ չէ։ Ռուս-ուկրաինական պատերազմն էլ ցույց տվեց արևմտյան մոդելների ռազմական, կառավարչական մոդելների առավելությունը։

-Արմեն Գրիգորյանը հայտարարում է, որ Բրյուսելից հստակ արձագանք է ակնկալվում Տեղում եղածի հետ կապված։ Արդյոք մենք կարող ենք արևմուտքից ակնկալել ավելին, երբ ինքներս էլ ավելին չենք տալիս։

-Երբ դու մեկի հետ կիսատ ես ընկերություն անում, այդ մեկն էլ քեզ կիսատ է սիրում ու պաշտպանում։ Բայց կա նաև մյուս կողմը՝ երբ լիարժեք ես  մեկի հետ ընկերություն անում, մյուս կողմի թշնամությունն են ստանում։ Մենք փորձում ենք նստել երկու աթոռի վրա՝արդյունքում երկուսն էլ չեն թշնամանում, բայց նաև լիարժեք չեն օգնում։ Վրաստանը տաս տարի առաջ ծայրահեղ ընտրություն արեց, հիմա զգուշորեն հետ է գալիս։ Իրենց վեկտորն, իհարկե, ավելի արևմտամետ է, բայց 60/40 հարաբերակցությամբ։ Իրենք  ռուսներին էլ ընդգծված չեն նեղացնում, նույն Ուկրաինայի հետ կապված պաշտոնական Թբիլիսին բավականին զուսպ  քաղաքականություն է վարում՝ հաճախ նաև արևմուտքին նեղացնելու հաշվին։ Մենք 50/50 քաղաքականություն ենք վարում, բայց պետք է հաշվի առնել, որ Վրաստանը չունի այն գոյաբանական խնդիրը, ինչ մենք։ Եթե ադրբեջանա-թուրքական սպառնալիքը չլիներ, վստահ եմ՝ Հայաստանի արտաքին քաղաքականությունը, վերջին հաշվով, նմանվելու էր Վրաստանին։Դրանից ավել բարդ է պատկերացնել, որովհետև արևմուտքը մեզ էլ էր ասելու՝ մենք քեզ ՆԱՏՕ չենք ընդունի, որովհետև սահմանի խնդիր ունես։ Տեսեք՝ Վրաստանին նույնիսկ ԵՄ չեն ընդունում։ Մեր աչքի առաջ Վրաստանի մոդելն ունենք, ուղղակի մեր վիճակն ավելի ծանր է, որովհետև գոյաբանական խնդիրներ ունենք։ Որևէ կառույցի ծայրամասում գտնվող սուբյեկտները միշտ այս իրավիճակում են։Տեսեք՝ Լատվիա, Լիտվա, Էստոնիան էլ էին ծայրամասում, բայց այդ ծայրամասերը փոխարկեցին գոնե կենտրոնի ծայրամասի, իսկ մենք ծայրամասի ծայրամասում ենք։ Մեր խնդիրը նաև Ուկրաինան ունի։ Տեսեք՝ Լեհաստանը կարողացավ մտնել ՆԱՏՕ, իսկ  Ուկրաինան՝ ոչ։ Լեհաստանը ՆԱՏՕ-ի ծայրամաս տեղավորվեց, իսկ Ուկրաինան ահա այսպիսի խնդրի առաջ կանգնեց, որի վերջն էլ չգիտենք, թե ինչ է լինելու։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում