Մեծ Բրիտանիայում 2.65 միլիոն ֆունտ ստերլինգ է հատկացվել գիտահետազոտական մի խմբի, որը պետք է պարզի, թե ինչ սննդարար հատկություններ ունեն միջատները: Կարծիք կա, որ մարդու սննդակարգի մեջ մորեխների և ծղրիդների ներմուծումը կարող է թույլ տալ խուսափել համաշխարհային սովից, որի հավանականությունը մեծանում է մարդկության թվի աճի և սննդի պակասի պատճառով:
Նշվում է, որ միջատների մեջ պարունակվում է մոտ 20% սպիտակուց և 6% ճարպ` տավարի մսի 24% սպիտակուցի և 18% ճարպի փոխարեն։ Եվրոպացի գիտնականների հետազոտությունները կվերաբերեն նաև նման սննդի անվտանգության, ինչպես նաև դրանցով պայմանավորված ալերգիաների հարցերին:







































