Friday, 26 06 2026
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ

ՌԴ-ում զինկոմիսարիատից ծանուցում ստացածները չեն կարող լքել երկիրը, սահմանափակումներ կլինեն բանկային, ուսման, հարկային  համակարգերում

ՌԴ Պետդումայում քննարկվել և ընդունվել է ռազմական հաշվառման մասին նոր լրացումներ կատարելու նախագիծը։ Այն նախատեսում է երկրից ելքի արգելք բոլոր ծանուցագիր ստացածների համար։ Քաղաքացիներին, որոնք ենթակա են զինվորական ծառայության ու զինկոմիսարիատներից ծանուցագիր են ստացել, այն օրից, երբ դաշնային օրենքի համաձայն նման ծանուցագիրը համարվում է հանձնված, արգելվում է ՌԴ-ից ելքը։

«ԱՐՄՌՈՍՍ» ռուս-հայկական իրավաբանների ասոցիացիա:  Ռուբեն Կիրակոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ՌԴ պետդուման արդեն ընդունել է այդ օրենքի նախագիծը, սակայն երկրի նախագահն այն դեռ չի ստորագրել, իսկ օրենքը ուժի մեջ է մտնում նախագահի կողմից ստորագրվելուց հետո. «Հավանականությունը շատ մեծ է, որ օրենքը ուժի մեջ կմտնի: Այստեղ նորություն չկա, քանի որ այս թեմայի շուրջ մեկ տարուց ավելի քննարկումներ են ընթանում: Մինչ օրս գործում էր խորհրդային տարիներից մնացած կարգը, քանի որ հիմա էլեկտրոնային դար է, որոշել են այդ ամենը օպտիմալացնել, որպեսզի ավելի քիչ ժամանակ վատնվի այդ պրոցեսների վրա։

Նոր կարգի համաձայն կարիք չկա, որ երիտասարդը ֆիզիկապես ժամանի զինկոմիսարիատ, դա արվում է էլեկտրոնային կարգով՝ ռեեստր ստեղծելով: Եթե երիտասարդը ծանուցագիրն ստանում է էլեկտրոնային  եղանակով, այդ օրվանից նա ունի 20 օր ներկայանալու: Եթե այդ ընթացքում չի ներկայանում, դա համարվում է անհարգելի պատճառ և կարող է հետևանքների բերել, այդ թվում իրավունքների սահմանափակումների: Այդ սահմանափակումներից ամենահայտնին այն է, որ արգելվում է դուրս գալ պետությունից, հատել սահմանը: Այլ սահմանափակումներ էլ են նախատեսվում հարկային ոլորտում, բանկային համակարգում, ուսման համակարգում և այլն: Նաև տվյալ անձը չի կարող որպես գործարար աշխատել, անշարժ գույքի գործարքներ կատարել, նաև վարորդական իրավունքի սահմանափակումներ էլ կարող են լինել»,-հայտարարեց հայ փաստաբանը:

Նրա խոսքով. առաջ կարգը հետևյալն էր. եթե թղթով ծանուցվում էիր և ստորագրում, որ ստացել ես, համարվում էիր ծանուցված, իսկ եթե չէիր ստորագրում, որ ստացել ես, համարվում էր, որ չես տեղեկացվել և չներկայանալը հարգելի էր համարվում. «Իսկ հիմա բոլոր քաղաքացիները պետական ծառայությունների կայքում կունենան իրենց անձնական հաշիվները, և դա համարվելու է հիմք: Ըստ այդմ, զորակոչի տարիքի բոլոր երիտասարդները այդ կայքին պետք է ժամանակ առ ժամանակ հետևեն ու տեսնեն՝ իրենք տեղեկացված են, թե ոչ:

Ընդ որում՝ ծանուցագրերը կարող են փոխանցել ոչ միայն զինկոմիսարիատները, այլև մի շարք այլ պետական մարմիններ, որտեղ քաղաքացին կարող է ներկայանալ այլ հարցերով: Այդ մարմիններն են հարկային տեսչությունը, տարածքային ընտրական հանձնաժողովները, կենսաթոշակի վարչությունը, դատարանները, բուժհաստատությունները և բուհերը: Քաղաքացին, բոլոր դեպքերում իրավունք ունի բողոքարկել, եթե համարում է, որ իրեն անօրինական են հրավիրում»:

Ռուբեն Կիրակոսյանը նաև նկատեց, որ երկրորդ քաղաքացիությունը ՌԴ-ում չի համարվում որպես հարգելի պատճառ չներկայանալու զինկոմիսարիատ.

«Ռուսաստանը երկքաղաքացիներին համարում է իր քաղաքացին և պարտականությունների առումով հաշվի չի առնում նրա երկրորդ քաղաքացիությունը: Այսինքն՝ ՌԴ-ի հանդեպ պարտականությունները ուժի մեջ ն մնում: Եթե նրանք զորակոչի տարիքի են և չեն ծառայել, անգամ ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելը չունի իրավական ուժ և այդ դիմումը չի բավարարվում: Քանի դեռ քաղաքացին իր հիմնական պարտավորությունները չի կատարում, նրան քաղաքացիությունից թույլ չեն տալիս հրաժարվել:

Եթե ՌԴ քաղաքացի է, կապ չունի, թե ինչ ազգության է, բոլորի համար նույն կարգն է տարածվում: Այլ բան, որ մեր հայրենակիցների շարքում կան արդեն հերոսի կոչում ստացածներ, որոնցով Ռուսաստանը հպարտանում է, հայկական համայնքը նույնպես»,-ընդգծեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում