Սահմանային իրավիճակով պայմանավորված` ԱԺ նիստը հետաձգվել է։
Արտահերթ նիստ հրավիրելու առաջարկով հանդես էր եկել խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը։
Ազգային ժողովի ղեկավարը, մասնավորապես, մտահոգություն էր հայտնել խորհրդարանի ծավալուն օրակարգի առնչությամբ:
Հիշեցնենք` Տեղ գյուղում տեղի ունեցած ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ,ադրբեջանական կողմը՝ 4։
Գյուղում գերլարված իրավիճակ է` բնակիչներն անգամ բահերով պատրաստված են դիմակայության։