Wednesday, 01 07 2026
20:30
Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին
Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
20:10
Իրանի դեմ ցանկացած սպառնալիք անհապաղ պատասխանի կարժանանա. Արաղչի
20:00
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Հարավային Կորեայում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել
19:50
Լուկաշենկոն Չինաստան այցից հետո մեկնել է Ինդոնեզիա
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով
19:10
57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում
Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային
Պուտինը ԱԽ նիստ է անցկացրել
«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի են
Ակամայից հիշվում է Մոլդովայում կատարվածը․ Զախարովան՝ ՀՀ ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունների մասին
18:30
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Բաքու
Քննարկվել են «Աջափնյակ» մետրոյի կայարանի և տրանսպորտի արդիականացման ծրագրերը
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանը
18:10
Չինաստանում ուժի մեջ է մտել «Էթնիկ միասնության» մասին օրենքը
Ադրբեջանը «ձգտում» է ներգրվե՞լ Թուրքիա-ԱՄՆ ռազմական գործարքներին
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
17:40
Երեմյան ֆերմա. ապագայի գյուղատնտեսությունը` Հայաստանում
17:30
ԵՄ-ն չեղարկում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը
ՍԴ-ում ավարտվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման դատաքննությունը
17:10
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց մարդիկ շարունակում են մնալ փլատակների տակ. CBS
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը
16:30
Շոգի պատճառով Էյֆելյան աշտարակը կարող է «աճել» մինչև 10 սանտիմետր
Կասկածի տակ են դրել մեր ընտրողի կամքը․ ԿՀԿ-ն խնդրում է ՍԴ-ին մերժել բոլոր դիմումները․ Հովակիմյան
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը

Պուտինն ու Էրդողանը կարագացնեն հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական կարգավորումները

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է թուրքագետ Հակոբ Չաքրյանը։

-Պարոն Չաքրյան, Անկարայում գտվող ՌԴ արտգործնախարար Լավրովը  իր թուրք գործընկերոջ հետ մամլո ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ իրենք ողջունում են հայ-թուրքական կարգավորման գործընթացը, հույս  է հայտնել որ այդ և հայ-ադրբեջանական կարգավորման հարցերին այլ պետություններ չեն միջամտի։ Ի՞նչ դիտարկումներ ունեք այս շեշտադրումների  և առհասարակ Լավրովի՝ Թուրքիա այցի մասին։

-Պետք է արձանագրել, որ Եվրամիության ու առհասարակ արևմուտքի մոտեցումն էապես տարբերվում է Ռուսաստանի և  հետևաբար նաև Էրդողանի մոտեցումներից։Քանի որ մայիսի 14-ին ընտրություններ են և կա կասկած  Էրդողանի վերընտրվելու հետ կապված, գործընթացներն արագացնում են, որ ի նպաստ իրենց հարցը լուծեն։ Իսկ Թուրքիայի նախապայմանն այն է, որ Հայաստանը լիարժեք ընդունի Ադրբեջանի նախապայմանները։ Դա ներառում է  նաև «Զանգեզուրի միջանցքի» բացումը, քանի դեռ ընտրությունները չեն եղել։  Ընդդիմադիր վեցյակ միությունը՝ «Ազգ» դաշինքն իր  ծրագրում  հստակ նախանշում է, որ իրենց առաջնահերթությունն է Եվրամիության անդամությունը։ Դա ինչ-որ տեղ զսպող օղակի դեր կխաղա, մանավանդ որ Շառլ Միշելն ու առհասարակ արևմուտքը հայ-ադրբեջանական, արցախյան խնդիրներում բավականին աշխուժացել են։ Նաև նշեմ, որ «Ազգ» դաշինքի ծրագրով նշված է՝ իշխանության գալու պարագայում զարգացնելու են ռուս-թուրքական հարաբերությունները, բայց Թուրքիան պետք է հավասարակշիռ քաղաքականություն վարի։ Այսինքն՝ գտնում են, որ Էրդողանը հավասարակշիռ քաղաքականություն չի վարում, ամբողջությամբ թեքվել է դեպի Ռուսաստան՝ արևմուտքին, Եվրամիությանն ու Միացյալ Նահանգներին՝ ամբողջությամբ անտեսելով։ Ահա այս հարցերը անհանգստացնում են Ռուսաստանին։ Ռուսաստանը նաև անհանգստություններ ունի Պուտինին ձերբակալելու որոշման հետ կապված, քանի որ նա միջազգայնորեն  մեկուսացված է։

-Լավրովն  իր այցով նաև Մոսկվայի աջակցությու՞նն է ցույց տալիս Էրդողանին գալիք ընտրություններում։ Այս կոնտեքստում հավանական է նաև այս ամսվա վերջին Պուտինի այցը Թուրքիա։

-Որքան էլ Էրդողանը Պուտինի լավագույն ընկերը լինի, Թուրքիայի բնակչության մեծամասնությունը՝ Ռուսաստա՞ն, թե՞ Միացյալ Նահանգներ ընտրության մեջ նախապատվությունը կտա Միացյալ Նահանգներին։ Ուստի չեմ կարծում, թե Պուտինն Էրդողանին օգուտ կբերի։Եթե հակառակը լիներ, այսինքն՝ Բայդենի լավ հարաբերություններ զարգացներ, գուցե և այո՛, դա ազդեցություն ունենար։Իհարկե բնակչության մեջ կան նաև գործարար շրջանակներ,Էրդողանի «ընկերները»,  որոնք հաստատապես կսատարեն Մոսկվային։ Էրդողանն իր դասընկերոջն, օրինակ, նշանակել է Կենտրոնական բանի տնօրեն, որը գանձապահ էր աշխատում։ Մտածել են՝ գանձապահ է, փող աշխատել գիտի՝ նշանակել են։

-Չավուշօղլուն նշեց, որ Թուրքիան հանդես է գալիս Հայաստանի ու Ադրբեջանի միջև շուտափույթ խաղաղության պայմանագիր կնքելու օգտին։ Հնարավո՞ր է Անկարան նպաստի, որ այդ պայմանագիրը շուտափույթ կնքվի, որ հետո էլ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն, որովհետև իրենց այդ հարցերը միշտ փոխկապակցել են։

-Ինքը ոչ թե հանդես է գալիս, այլ անուղղակի ձևով ճնշում  է գործադրում Հայաստանի վրա, որ այդ պայմանագիրը շուտ կնքվի։ Ինքն այս պահն ընտրել է, որովհետև Հայաստանը պատերազմից հետո թուլացած է, իր ինքնիշխանությունն է կորցրել, տարածքային ամբողջականությունը չի կարողանում վերականգնել։ Հայաստանն այժմ դարձել է կամազուրկ պետություն, իրենք էլ մտածում են՝ Հայաստանին ամեն ինչ կարելի է ստիպել։ Այստեղ Եվրամիությունն ու Վաշինգտոնը խոչընդոտ են թուրքական այդ նախաձեռնության իրականացման համար։ Կարծում եմ, որ երբ վերջանա ուկրաինական պատերազմը, ռուսական բանակի ամբողջական ջախջախմամբ, իրավիճակը կփոխվի։ Պուտինի վիճակն այժմ էլ կայուն չէ, նրա շրջապատից էլ են փախչում, թիկնազորի պետք է փոխել։ Կրեմլում էլ կա գզվրտոց։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում