Մենք գտնվում ենք երրորդ համաշխարհային պատերազմի մեջ և այն ամենևին հիբրիդային չէ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ցեղասպանագետ, պատմական գիտությունների թեկնածու Սուրեն Մանուկյանը:
Ըստ ցեղասպանագետի՝ Ադրբեջանի գործողությունները տեղավորվում են ժամանակի ծիրում․ «Բաքուն հասկանում է, որ եթե Արևմուտքն ու ՌԴ-ն ինչ-որ փուլում համաձայնության գան, իր հնարավորությունները կսահմանափակվեն: Բաքուն ոչ թե ընդդիմանում, այլ չտեսնելու է տալիս Հաագայի որոշումը․ Հայաստանը պետք է օգտագործի սա: Հայաստանը պետք է ցույց տա աշխարհին, որ Բաքուն արժեզրկում է միջազգային ինստիտուտները: Եթե չես հավատում հաղթանակին, կիսով չափ պարտված ես, նույնն է հիմա»:
Մանուկյանը կարծում է, որ չպետք է տրվել իրավական նիհիլիզմին, Հայաստանը ընդդեմ Ադրբեջանի ևս մեկ հայցով պետք է դիմի Հաագա․ «Հայաստանի՝ Հռոմի ստատուտին միանալու քայլը դրական է, բայց իշխանությունը գործում է փնթի»:
Մանուկյանը նաև կարծում է, որ Ռուսաստանում Հայաստանի դեսպանը չպետք է դուրս գա ՌԴ ԱԳՆ շենքից, մեզ դիվանագիտական ակտիվություն է պետք․«Այսօր Բաքվի դեմ կարող ենք աշխատել դիվանագիտական և իրավական դաշտում»: