ԱՄՆ զորավարժություններին չմասնակցելը ՌԴ-ին չզայրացնելու գավառական հնարք է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանը:
Արշակյանի խոսքով` ՌԴ-ին չզայրացնելու պատճառով մենք հրաժարվել ենք ռազմական ուսումնական վարժանքներից, կրթվելուց. «Գերժամանակակից զենքով կռվելու ուսումնական ծրագրից փախել ենք: Մեզ հրավիրում են կռվել սովորել, որ 11 հազար դասալիք չունենանք, իսկ մենք մերժում ենք: Վարկաբեկում ենք մեզ, իբր դիզիրտիր ենք, հայրենիք պաշտպանել չգիտենք: Հնդկաստանից «փիղ» ենք պատվիրում, բայց բանակը կրթելուց հրաժարվում ենք»: