Երուսաղեմում լարված իրավիճակ է, հրեա սահմանապահ զորքերը հատուկ գործողություն են իրականացրել «Տաճարի լեռ» եկեղեցու մոտ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր, Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ Արտյոմ Չերնամորյանը:
Նրա խոսքով՝Լիբանանի տարածքից մոտ հարյուր հրթիռ բաց թողնվեց Իսրայելի վրա․ «Իսրայելը չի պատրաստվում լայանածավալ օպերացիա սկսել Լիբանանում, եթե Լիբանանը դադարեցնի: Երուսաղեմում այս պահին հանգիստ է, հրթիռային հարվածների մասին տագնապի ահազանգ չկա»: Չերնամորյանը չի կարծում, որ Նեթանյահուն կգնա շատ ավելի հեռու և ձեռնարկի 2006-ի ռազմական օպերացիան: