Wednesday, 01 07 2026
«Լիկբեզ» Ջեյհուն Բայրամովի համար
11:50
Մարկո Ռուբիոն չի առաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում, եթե առաջադրվելու ցանկություն հայտնի Ջեյ Դի Վենսը. AP
Դանիել Դանիելյանը և Հասմիկ Ավագյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարների պաշտոններից
Ղազախստանում այսօրվանից գործում է նոր Սահմանադրությունը
Կեղծիքը թաքցնել չի ստացվի․ Ալեքսանյանի նախագիծը՝ զորակոչից ազատված անձանց բուժքննության վերաբերյալ
11:10
Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կարող են աշխատանքային խումբ ստեղծել հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելու նպատակով
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Չինաստանի երկաթուղային ցանցը մինչև ամառվա վերջ կսպասարկի ավելի քան 1 մլրդ ուղևորափոխադրում
Կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ
10:30
Կատարի ԱԳ նախարարը Թրամփի բանագնացների հետ քննարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքը
Այսօրվանից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր
10:10
Աֆղանստանը հայտնել է Պակիստանի դեմ օդային հարձակման մասին
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
09:50
Սի Ծինփինը կոչ է արել թիմակիցներին պայքարել Կոմունիստական կուսակցության առաջընթացը խոչընդոտող երևույթների դեմ
09:40
ԱՄՆ-ն երկրաշարժից հետո ավելի քան 900 զինվոր է ուղարկել Վենեսուելա
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Տեղումներ չեն սպասվում
09:10
Շվեդիան Ուկրաինային նոր կործանիչներ կտրամադրի
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
08:50
Թրամփը կրիպտո նախագծերից ավելի քան 1,4 միլիարդ դոլարի եկամուտ է հայտարարագրել
Լարսը բաց է
08:30
Նավթի գներ – 30/06/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
07:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
07:30
Մունդիալ-2026. Նորվեգիան գերազանցեց Կոտ դ’Իվուարին
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Թեհրանը ճիշտ քայլ կատարեց. Իրան-Սաուդյան Արաբիա հարաբերությունների կարգավորումը  ձեռնտու է նաև Հայաստանին

Հինգշաբթի օրը Պեկինում կայացել է Սաուդյան Արաբիայի և Իրանի արտգործնախարարներ Ֆեյսալ բեն Ֆարհանի և Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի երկար սպասված հանդիպումը։ Դա տեղի է ունեցել ընդամենը մեկ ամիս անց` այն բանից հետո, երբ երկու երկրների պատվիրակությունները համաձայնության են եկել վերականգնել դիվանագիտական ​​հարաբերությունները, որոնք խզվել էին 2016 թվականին:

Տարիների ընթացքում Էր-Ռիադն ու Թեհրանը հաշտեցնելու բազմաթիվ փորձեր են արվել, հիմնականում այնպիսի տարածաշրջանային խաղացողների կողմից, ինչպիսիք են Օմանը և Իրաքը: Ակնհայտ է, որ Սաուդյան Արաբիայի և Իրանի ԱԳ նախարարների հարաբերությունները վերականգնելու որոշումից հետո առաջին բանակցությունների համար անհրաժեշտ էր չեզոք հարթակ։ Պեկինն այդ առումով պատմական  քայլ արեց։

Դիվանագիտական հարաբերությունների վերկանգնումից հետո Սաուդյան Արաբիայի և Իրանի նախարարները մի քանի անգամ հեռախոսով զրուցել են, և Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին հրավիրել է այցելել Էր Ռիադ։ Երկուշաբթի օրը հայտնի դարձավ, որ հրավերն ընդունվել է։ Այցի ժամկետը դեռ հայտնի չէ, սակայն երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը ցույց տվեց, որ այս իրադարձությունը հեռու չէ։

Նախարարների բանակցություններից հետո Պեկինում ստորագրված համատեղ հայտարարության մեջ հաստատվել են մեկ ամիս առաջ պատվիրակությունների ձեռք բերած բոլոր պայմանավորվածությունները, ներառյալ երկու հին համաձայնագրերի ակտիվացումը՝ 2001 թվականի ապրիլի անվտանգության ոլորտում համագործակցության և տնտեսության ոլորտում համագործակցության մասին՝ առևտուր, ներդրումներ, տեխնոլոգիա, գիտություն, մշակույթ, սպորտ և երիտասարդություն, ստորագրված 1998 թվականի մայիսին։ Բացի այդ, կողմերը մտադիր են աշխատել Էր Ռիադում և Թեհրանում դեսպանատներ բացելու և Ջիդդայում և Մաշհադում գլխավոր հյուպատոսություններ բացելու, ինչպես նաև երկու երկրների միջև թռիչքների վերսկսման ուղղությամբ։ Նախատեսվում է նաև պաշտոնական պատվիրակությունների և բիզնեսի ներկայացուցիչների այցերի փոխանակում։

Իրանագետ, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Էմմա Բեգիջանյանի կարծիքով՝ Իրանի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունների բարելավմամբ կթուլանա լարվածությունը նաև մեր տարածաշրջանում.«Եմենի պատերազմը, որը միջնորդավորված էր, Սաուդյան Արաբիան ուղղակիորեն  էր մասնակցում, իսկ Իրանը՝ անուղղակի, այլևս կմնա անցյալում։ Դա իհարկե կարևոր հանգամանք է։ Բացի այդ՝ Իսրայելի պլանավորած հակաիրանական կոալիցիայի ստեղծումն արաբական երկրների հետ արդեն չի լինի այն տեսքով, ինչ իրենք ցանկանում էին։ Սաուդյան Արաբիան մեծ ազդեցություն ունի Պարսից ծոցի երկրներում, իր քաղաքականությունը տարածում է նաև Բահրեյնի, Քուվեյթի, ԱՄԷ, Օմանի վրա»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակիցը նաև հավելեց, որ  հիմա արդեն կան խոսակցություններ, որ շուտով Իրան-Բահրեյն հարաբերությունները ևս կնորմալանան.«Այնպես որ մենք դրական զարգացումների ականատես կլինենք։ Ես բազմիցս ասել եմ, որ Հայաստանի ու Իրանի շահերը համընկնում են։ Եթե Իրանը բարգավաճում է, դա մեր օգտին է, եթե մենք ենք բարգավաճում՝ Իրանի օգուտն է։ Ուստի սա ճիշտ քայլ էր Թեհրանի կողմից»։

Միևնույն ժամանակ Բեգիջանյանը նկատում է, որ այս հարաբերությունների նորմալացման շահագրգիռ կողմն ավելի շատ Սաուդյան Արաբիան էր.«Որովհետև ինքն ունի ամբիցիոզ 10-15 նախագծեր, որոնք իրականացնելու համար պետք է, որ տարածաշրջանում լարվածություն չլիներ։ Փաստ է, որ այլևս չեն կարող անտեսել Իրանին տարածաշրջանում, իսկ դա միանշանակ դրական է մեզ համար»։

Թե ինչու՞  այս հարցում նախաձեռնողականություն ցուցաբերեց Պեկինը, այն դեպքում, երբ տարիներ շարունակ շատ երկրներ հաշտեցման անհաջող միջնորդություններ  ու փորձեր են արել, Բեգիջանյանը նկատեց.«Այո՛, Իրաքը, Օմանը երկու-երեք տարի է փորձում են միջնորդություն իրականացնել, բայց շոշափելի արդյունքներ չգրանցվեցին։ Չինաստանն էլ  տարածաշրջանում գեոտնտեսական քաղաքականություն է վարում։Սաուդյան Արաբիայում է մեծ ներդրումներ արել, ԱՄԷ-ում՝ ևս։ Իրեն պետք է հանգիստ, առանց լարվածության մթնոլորտ, որպեսզի կարողանա այդ ներդրումներն իրականացնել»։

Մեր զրուցակիցը գտնում է, որ ցանկացած պետություն հետապնդում է իր շահերը.«Ես մշտապես ասել եմ՝ ոչինչ առանց շահի չի լինում։ Տեսնում ես աղքատ մարդ, ուզում ես փող տալ, եթե առատաձեռն ես, ասում ես՝ վերցրու այս գումարը քեզ։ Իսկ եթե անտարբեր մարդ ես, այդպես էլ կողքով գնում ես»,-եզրափակեց նա։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում