Թուրքիայում երկրաշարժից հետո մարդիկ տրամադրված չեն ընտրություններին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Ստամբուլում համայնքային գործիչ Հմայակ Ուղուրլյանը:
Ուղուրլյանի խոսքով՝ մեծ թվով Էրդողանի հետևող քաղաքացիներ իշխող կուսակցությանը չեն քվեարկելու․ «Էրդողանի լեզուն փոխված է, բայց դա ընտրությունների վրա չպետք է ազդի»: Հարցին, թե ինչ կփոխվի ընտրություններից հետո Թուրքիայի արտաքինք աղաքականության մեջ, Ուղուրլյանը նկատեց՝ հայ-թուրքական հարաբերություններում ընտրություններից հետո կտրուկ փոփոխություն չի լինի:











































