Friday, 12 06 2026
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի
Առաջընթաց և բարգավաճում․ ԱՄԷ նախագահը շնորհավորել է Փաշինյանին
ՀՌՀ-ն վարչական տույժեր է կիրառել «5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ
19:50
Իսրայելը ԱՄՆ-ի ենթական չէ, այլ դաշնակիցն է
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
19:30
Թրամփը Իրանի գործողությունները ողորմելի է որակել
Փրկարարներն ու ոստիկանները օգնություն են ցուցաբերել կամրջի փլուզման հետևանքով արգելափակված քաղաքացիներին
19:10
Կանադան կխորացնի հարաբերությունները Թուրքիայի հետ
Ավտոմոբիլիստներին գնդակահարելու հումորը անհաջող է․ քաղաքապետի խոսնակ
18:50
Facebook-ում և Messenger-ում տեղի է ունեցել գլոբալ խափանում
Ուզբեկստանի նախագահի ուղերձը՝ «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակի առթիվ
18:30
Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան խաղաղության հիմնադրամ են ստեղծում իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման համար
Բրյուսելում քննարկվել են ՀՀ-ԵՄ և ՆԱՏՕ-ի հետ պաշտպանական համագործակցության հարցեր
Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանին թույլ չի տա  միջուկային զենք ունենալ, քանի դեռ  վարչապետ է
Իրանը և ԱՄՆ «մոտ են փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը»
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
ՏԿԵ նախարարն այցելել է Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի հատված, որտեղ կայծակի հարվածից կամուրջ էր փլուզվել
17:30
ՆԱՏՕ-ն մտադիր է 2027 թվականին սկսել Կոսովոյում իր ուժերի կրճատումը
Առաջիկա ժամերին Գյումրիում և Ապարանում հորդառատ անձրև է սպասվում

Ռուսաստանից դուրս եկած կապիտալի մոտ 14-18 տոկոսը հայտնվել է Հայաստանում

ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց կողմից արտերկրից Հայաստան փոխանցված գումարների ծավալի ռեկորդային աճ է գրանցվել, շուրջ 713 մլն 946 հազար դոլար, ընդ որում՝ 600 մլն 941 հազար դոլարը փոխանցվել է Ռուսաստանից։ Նախորդ տարի ամենամեծ փոխանցումը եղել էր հոկտեմբերին՝ 618 մլն 051 հազար դոլար։

Այս տարվա հունվարին բանկերի միջոցով արտերկրից Հայաստան է փոխանցվել 386 մլն 085 հազար դոլար, որից 281 մլն 209 հազար դոլարը Ռուսաստանից։ 2022 թվականի մարտից, ռուսաստանցիների հոսքին զուգահեռ, շարունակաբար աճել են ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց կողմից արտերկրից Հայաստան դրամական փոխանցումները։

tvyal.com կազմակերպության ղեկավար, Ամբերդ հետազոտական կենտրոնի փորձագետ Աղասի Թավադյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այս տարվա առաջին երկու ամիսների ընթացքում Ռուսաստանից երկկողմ բանկային փոխանցումները ֆիզիկական անձանց կողմից կազմել են ընդհանուր փոխանցումների 80 տոկոսը, այնինչ 2021-ին դրանք ընդհանուրի 41 տոկոսն էին կազմում: Տնտեսագետը նշեց, որ աճն սկսվել է 2022-ին, և այդ տարի ֆիզիկական անձանց կողմից բանկային փոխանցումների 69 տոկոսը եկել է ՌԴ-ից:

«Խնդիրն այն է, որ երբ 2022-ի փետրվարին սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմը, բավականին մեծ քանակությամբ ֆինանսական և աշխատուժի ռեսուրսներ դուրս եկան ՌԴ-ից: Այդ ռեսուրսների մի զգալի մասը հայտնվեց Հայաստանում: 2022-ին 2021-ի համեմատ ֆիզիկական անձանց բանկային փոխանցումները աճել են 2,3 անգամ, որի մեջ ռուսական փոխանցումներն աճել են գրեթե 4 անգամ: Այսինքն՝ աճը հիմնականում պայմանավորված է եղել ՌԴ-ից փոխանցումներով: Եվ եթե 2021-ին ընդհանուր բանկային փոխանցումները կազմել են 3,1 մլրդ դոլար, ապա 2022-ին կազմել են արդեն 7,4 մլրդ դոլար: Այս դինամիկան շարունակվել է նաև 2023-ին, ինչը ցույց է տալիս, որ այդ ընթացքը չի դադարում»,-ասաց Թավադյանը։

Նրա խոսքով՝ հիմնականում այս կապիտալի ու աշխատուժի ներհոսքով է պայմանավորված 2022-ի տնտեսական բարձր աճը՝ 12,6 տոկոս․ տարբեր հաշվարկներով մինչև 200 հազար ՌԴ քաղաքացի է եկել Հայաստան և մնացել այստեղ․ ընդհանուր ՌԴ-ից դուրս եկած կապիտալի մոտ 14-18 տոկոսը հայտնվել է Հայաստանում:

«Այս հոսքը պայմանավորված է նաև ՌԴ-ի շուրջ աշխարհաքաղաքական դրությամբ, ռուս-ուկրաինական հակամարտությունը ոնց է շարունակվելու, ինչ ելք է ունենալու: Հավանականությունը մեծ է, որ այդ մարդիկ, որոնք եկել են Հայաստան, որոշ սցենարների արդյունքում կարող են հետ վերադառնալ: Ըստ ամենայնի՝ այս պատերազմը երկար չի կարող ձգվել, մի օր այս հոսքը կարող է դադարել՝ և՛ մարդկանց, և՛ կապիտալի»,-ասաց նա՝ հավելելով, որ երկարաժամկետ գործընթացի հետ գործ չունենք, պարզապես ռուսական բանկային համակարգը պատժամիջոցների տակ է, ու էլ չեն կարող գործունեություն ծավալել եվրոպական երկրների հետ, դա անում են երրորդ երկրներով: Քանի որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, ավելի հեշտ է մարդկանց դուրս գալ աշխատանքի Հայաստանում, շատերն իրականում գալիս են Հայաստան, որպեսզի կարողանան իրենց գործունեությունը շարունակել ԵՄ երկրների և այլ երկրների հետ»,-հավելեց տնտեսագետը:

Ռուս գործարարներն իրենց առևտրային շրջանառության մի մասն էլ կազմակերպում են Հայաստանի միջոցով, որովհետև իրենց դժվար է ներմուծել ապրանք այլ երկրներից, հատկապես տեխնիկա․ իսկ 2022-ին Ռուսաստանի հետ աճել են առևտրաշրջանառության ցուցանիշները․«Այսինքն՝ ներմուծումն ու արտահանումն աճել են մոտ 71 տոկոսով: Դեպի Ռուսաստան արտահանումը կտրուկ աճել է, և եթե ավանդաբար արտահանման առաջին տեղում կոնյակն էր, 2022-ին իր տեղը զիջեց տեխնիկային: Հասկանալի է, որ Հայաստանը չի արտադրում տեխնիկա, այդ ապրանքը մենք ներմուծում ենք և միանգամից վերաարտահանում ենք: Դրանով է նաև պայմանավորված արտահանման աճը: Իհարկե, մեզ մոտ կար նաև բնական արտահանման բավականին մեծ աճ»:

Եթե երկարաժամկետ միտումով նայենք, ապա, Թավադյանի խոսքով, արտասահմանից ֆիզիկական անձանց փոխանցումները վերջին 20 տարվա մեջ տատանվել են մոտ 1,8 մլրդ դոլարի սահմաններում: Այսպիսի աճ երբեք տեղի չի եղել Մինչև 2021-ը ընդհանուր փոխանցումների մեջ Ռուսաստանի բաժինը 40-50 տոկոս է եղել: 2022-ին այդ ցուցանիշը հասավ 70 տոկոսի, իսկ այս տարի՝ 80 տոկոս: Նրա խոսքով՝ 2023թ. առաջին 2 ամսիներին Ռուսատանից այնքան փոխանցում ենք ստացել, ինչքան ամբողջ 2021թ. Է եղել։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում