Thursday, 25 06 2026
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ
18:10
Եվրասիական զարգացման բանկը կընդլայնի  աշխարհագրությունը 11 պետություններով՝ ներառելով Վրաստանը և Ադրբեջանը
Մոսկվան արևմտյան «մշուշներին» չի հավատում․ Ռուսաստանը «կանցնի լիակատար ավտարկիայի»
17:50
Մակրոնը հայտնել է Սիցիլիայի ափերին ՌԴ-ի հետ կապված լցանավ կալանելու մասին
Մաթևոսյանը հանդիպել է Bezos Earth Fund-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ
17:30
Մեծ Բրիտանիայում գրանցվել է հունիսի բացարձակ ջերմաստիճանային ռեկորդը՝ +36.1°C
Նոր պատմական ռեկորդ. 823,584 աշխատատեղ
17:10
Իրանի հետ ցանկացած համաձայնագիր հաշվի կառնի Պարսից ծոցի երկրների շահերը․ Ռուբիո
ԱԽ քարտուղարը մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովին
16:50
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետ է նշանակվել հայազգի պաշտոնյա
Նախորդ տարվա մայիսի համեմատ ՏԱՑ-ի հավելաճը 11.7% է եղել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի
Ունեմ ցանկություն շարունակել առողջապահության նախարարի պաշտոնավարումը․ Անահիտ Ավանեսյան
16:10
Իտալիան հակադարձել է Ռյուտեի խոսքերին Իրանի դեմ հարձակումներում ԱՄՆ-ին աջակցելու մասին
Այլևս քողարկված խոսելու կարիք չկա․ այս ընտրարշավի ընթացում ոչ մի թաքնված թեմա չի եղել․ վարչապետ
15:50
ՖԻՖԱ-ն թույլատրել է ՌԴ մինչև 15 տարեկանների հավաքականի մասնակցությունն աշխարհի առաջնությանը
Մարդիկ «Նիժնի Տապռից» եկել են, Հայաստանը լավ չգիտեն․ վարչապետ
Թուրքիայի Մանիսա նահանգում անտառային հրդեհ է բռնկվել
Առաջիկանում ՀՀ-ԱՄՆ փաստաթուղթը կվավերացնենք և կանցնենք բուն գործընթացին․ վարչապետ
15:10
Մակրոնը և ֆոն դեր Լայենը համերաշխություն են հայտնել Վենեսուելային ավերիչ երկրաշարժերից հետո
Թուրքիան Ռուսաստանի համար ՆԱՏՕ-ի անդամ չէ՞
14:50
Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները
Ի՞նչ հարցեր են քննարկվելու Ուրսուլա դեռ Լայենի և Մարթա Կոսի հետ Երևանում․ վարչապետի պարզաբանումը
14:30
Դիաս Կանելն ԱՄՆ-ին մեղադրել է Կուբայի դեմ անողոք պատերազմ վարելու համար
Եթե հարցերն արագ չկարգավորենք, ԵԱՏՄ-ի քայքայումը դառնալու է անխուսափելի․ վարչապետ
14:10
Իրանի ԱԳՆ-ն քննադատել է ՆԱՏՕ-ի երկրներին Թեհրանի հետ հակամարտության ժամանակ Վաշինգտոնին օգնելու համար
Մարդիկ կունենան հնարավորություն ֆինանսավորել ԶԼՄ-ներին, կուսակցություններին և ՀԿ-ներին․ վարչապետ
13:50
ԱՄՆ-ն 25 միլիոն դոլար կներդնի Փոթիի նավահանգստի ընդլայնման համար
ՀՀ-ի և Ադրբեջանի գործողությունների միջև հավասարության նշան է դրել կալուգացի օլիգարխը, ոչ թե ես

Քաջարանի թունելի շինարարությունը ներառված չէ 32 կմ-անոց հատվածի մեջ

Ճանապարհային դեպարտամենտը հայտարարել է, որ Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ (ՀՀ-Իրանի սահման) հատվածի շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել 2023թ․ երրորդ-չորրորդ եռամսյակի ընթացքում։ Radar Armenia-ն դիմել էր ճանապարհային դեպարտամենտ՝ ստանալու թեմայի վերաբերյալ մի քանի հարցերի պատասխան։ Ստորև ներկայացնում ենք պատասխաններն՝ ամբողջությամբ․

– Կարո՞ղ եք ներկայացնել, թե որ երկրների ինչ ընկերություններ են մասնակցել մրցույթին։ 

– Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ (ՀՀ-Իրանի հետ սահման) հատվածի շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցույթն իրականացվում է միջազգային մրցակցային եղանակով․ գործընթացը կոնֆիդենցիալ է, մրցույթին վերաբերող տեղեկատվությունը շրջանառման ենթակա չէ: Մրցութային գործընթացի ամփոփումից հետո մրցույթի վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի՝ Եվրասիական զարգացման բանկի գնման հրահանգներում նշված պահանջներին համապատասխան։

– Ինչո՞վ է պայմանավորված, որ շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել 2023թ․ երրորդ-չորրորդ եռամսյակի ընթացքում։

– Շինարարական աշխատանքները կարող են մեկնարկել միայն շինաշխատանքների ձեռքբերման մրցույթի արդյունքներն ամփոփելուց, հաղթող կազմակերպության հետ պայմանագիր կնքելուց հետո։ Մրցութային գործընթացը շարունակվում է. այժմ ընթանում է մրցույթի մասնակից կազմակերպությունների կողմից ներկայացված հայտերի գնահատումը։ Տեղեկացնենք նաև, որ մրցույթի հաղթողից, որի հետ կկնքվի համապատասխան պայմանագիր, մինչև հիմնական շինարարական աշխատանքների մեկնարկը որոշակի ժամանակ կպահանջվի լիարժեք մոբիլիզացիայի համար:

– Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրասիական զարգացման բանկի վարկային և ՀՀ պետբյուջեի համաֆինանսավորման միջոցներով։ Ինչո՞վ եք բացատրում, որ ԵՄ-ն չկա ֆինանսավորողների ցանկում։ Կարո՞ղ եք նշել, թե որքան գումար է հատկացվել ՀՀ պետբյուջեի, որքան՝ Եվրասիական զարգացման բանկի կողմից։

– Հյուսիս-Հարավ ավտոճանապարհային միջանցքի շինարարության (4-րդ հերթ) ֆինանսավորման վարկային համաձայնագիրը ՀՀ և Եվրասիական զարգացման բանկի մինջև կնքվել է 2015 թվականին։ Ծրագրի իրականացման համար նշված վարկային համաձայնագրով նախատեսված է 236,7 մլն ԱՄՆ դոլար (առանց ՀՀ օրենսդրությամբ պահանջվող հարկերի), որից 150 մլն ԱՄՆ դոլարը Եվրասիական զարգացման բանկի ֆինանսավորումն է, 86,7 մլն ԱՄՆ դոլարը՝ ՀՀ համաֆինանսավորումը։

– Խնդրում ենք նշել հստակ՝ ո՞ր հատվածների մասին է խոսքը․ թունելը մտնու՞մ է շինարարության այդ հատվածի մեջ, թե՞ ոչ։

– Շուրջ 32 կմ ճանապարհն սկսվում է Իրանի հետ ՀՀ պետական սահմանից (Ագարակ) և ձգվում մինչև Քաջարանի՝ նախատեսվող թունելի ելք։ Այս հատվածում նախատեսվում է կառուցել միայն երկու փոքր թունել՝ մոտ 400 մ և 500 մ երկարությամբ։ Եթե հարցում նկատի ունեք Քաջարանի թունելը, ապա դրա շինարարությունը ներառված չէ այս 32 կմ հատվածի մեջ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում