Monday, 15 06 2026
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
15:10
Աննախադեպ ռեկորդ՝ Մունդիալում․ Քրիս Ռիչարդսի նվաճումը
14:10
ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները
11:10
Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային
10:45
Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
10:09
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ 2026 թ. սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության փոխչեմպիոն
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
07:30
Մունդիալ-2026. Կորեան առաջին խաղում հաղթեց Չեխիային
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
20:20
«Արարատ-Արմենիա»-ի պաշտպանը միացել է «Ալաշկերտ»-ին
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին
18:50
«Ռեալը» երկարաձգել է Adidas-ի հետ համագործակցությունը
19:21
Մեսսին Իսլանդիայի դեմ խաղում պատրաստ է դուրս գալ դաշտ
18:10
Հավատարմագրված աֆրիկացի մրցավարին ԱՄՆ-ում արգելել են մուտք գործել երկիր
18:00
Հայաստանի Պրեմիեր լիգային կմասնակցի 12 թիմ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:20
«Տոտենհեմը» հայտարարել է Ռոբերտսոնի տրանսֆերի մասին
16:20
Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր

Սպորտը՝ առողջ ապրելակերպի աղբյուր. հայտնի են «ՀՀ վարչապետի գավաթի» թենիսի մրցաշարի հաղթողները

Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում կայացավ «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը: Մրցումների երկրորդ օրը կայացան մրցաշարի կիսաեզրափակիչները և եզրափակիչները։

«ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի մարզային փուլին մասնակցել է 2070 մարդ։ Մասնակցության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Երևանում՝ 600 մասնակից, երկրորդ տեղում Գեղարքունիքի մարզն է՝ 235 մասնակից, իսկ երրորդ տեղում՝ Շիրակի մարզը՝ 205 մասնակից:

Մրցաշարին տարիքային երկու խմբերում 1-10-րդ տեղեր գրաված մասնակիցները ստացել են դրամական պարգևներ և ՀՀ ԿԳՄՍՆ համապատասխան կարգի հավաստագրեր, իսկ 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված մասնակիցները (տղամարդիկ և կանայք) պարգևատրվել են նաև գավաթներով և մեդալներով:

1-ին տեղը զբաղեցրած մասնակիցները ստացել են 1 միլիոն ՀՀ դրամ, 2-րդ տեղը զբաղեցրածները՝ 500 հազար ՀՀ դրամ, 3-րդ հորիզոնականը զբաղեցրածները՝ 300 հազար ՀՀ դրամ։

4-րդ տեղը զբաղեցրածները ստացել են 100 հազար ՀՀ դրամ, 5-10-րդ տեղերը զբաղեցրածները` 50 հազար ՀՀ դրամ:

Կանանց 18-40 տարիքային խմբում հաղթել է Երևանի ներկայացուցիչ Աելիտա Ղազարյանը, երկրորդ տեղում է Հասմիկ Սիմոնյանը, եռյակը եզրափակել է Վերգինե Ղարիբյանը:

Տղամարդկանց այս տարիքային խմբում եռյակում են Գարիկ Չախոյանը, Էդուարդ Հակոբյանը, Նարեկ Գրիգորյանը:

Կանանց ավագ տարիքային խմբում առաջին երեք տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար Լիլիթ Գրիգորյանը, Սուսաննա Հովեյանը և Անահիտ Կրմզյանը, իսկ տղամարդկանց պայքարում՝ Արթուր Գրիգորյանը, Սարգիս Լալազարյանը, Կարեն Հարությունյանը:

Պարգևատրելով մասնակիցներին՝ ողջույի խոսքով նրանց դիմեց ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

««ՀՀ վարչապետի գավաթ»-ի թենիսի սիրողական մրցաշարն արդեն երկրորդ տարին է, ինչ անցկացվում է, և մենք այս մրցաշարը իրականացնում ենք սպորտն ու ֆիզկուլտուրան զանգվածային դարձնելու համար: Իսկ գնված գույքը փոխանցվում է մարզային դպրոցներին, որպեսզի մարզաձևը զարգանա, առողջ ապրելակերպը զարգանա, մրցակցության ոգին զարգանա, հաղթանակի կամքը և նաև միասնականության ոգին զարգանա։ «ՀՀ վարչապետի գավաթ»-ը շարունակական բնույթ է կրելու: Հույս ունեմ, որ մասնակիցների թիվն ամեն տարի կավելանա: Կառավարության ծրագրի ռազմավարական կետերից մեկը սպորտին է վերաբերվում, և ամեն ինչ կանենք այն կյանքի կոչելու համար»,-ասաց վարչապետը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդգծեց, որ գավաթի խաղարկության փուլերը շարունակական են լինելու և հույս հայտնեց, որ կգա մի օր, երբ մրցաշարը կունենա 10 հազարից ավել մասնակից:

«Ինչ վերաբերվում է սիրողական և մասսայական սպորտին, ապա այսօր մենք կարծես թե ճիշտ ճանապարհով ենք ընթանում առաջ, որովհետև անցած տարվա համեմատ 500-ից ավելի մասնակից է միացել առաջնությանը։ Մարզերում ակտիվությունը նկատվում է, քանի որ նախորդ տարի մրցաշարի համար ձեռք բերված նոր գույքը բաժանվել է մարզային մարզադպրոցներին, այս տարի ևս կբաժանվի, և այդ ամենը բերում է ցանկալի արդյունքի»,- ասաց Գիլոյանը։

ԿԳՄՍ նախարարի տեղակալը ընդգծեց, որ պետք է անեն ամեն ինչ, որպեսզի սպորտը լինի մասսայական, ամենօրյա զբաղմունք հասարակության համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում