TRT-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ ԵՄ-ին Թուրքիայի լիիրավ անդամակցության գծով գլխավոր բանագնաց, պետնախարար Էգեմեն Բաղըշը, ընդունելով Եվրախորհրդարանի զեկուցող, հոլանդացի պատգամավոր Էմինե Բոզքուրթին, անդրադարձել է թուրք-իսրայելական ճգնաժամին.
«Թուրք-իսրայելական ճգնաժամը չի անդրադառնա Թուրքիա-ԵՄ հարաբերությունների վրա։ Իսրայելը ԵՄ անդամ չէ։ Թեև թուրք-իսրայելական հարաբերությունները նվազեցվել են երկրորդ քարտուղարի մակարդակի, դրանք գոյություն ունեն, շարունակվում են։
Իսրայելը պետք է կատարի Թուրքիայի պահանջները։ Նա պետք է «Մավի Մարմարա»-ի միջադեպի կապակցությամբ ներողություն խնդրի, փոխհատուցում վճարի և դադարեցնի Գազայի հատվածի շրջափակումը։ Եթե Իսրայելը կատարի այս անհրաժեշտ պայմանները, ապա երկու երկրների հարաբերությունները կկարգավորվեն»։












































