Friday, 09 06 2023
Ատեստավորման փուլը հաջողությամբ հաղթահարած զինծառայողները կմեկնեն զորամասեր
Բաքուն տապալեց ԱՄՆ-ի միջնորդությունը․ հանդիպում չի լինի
«Պարզվել է՝ կան փակ ու չբնակեցված բնակարաններ, պատկերը մտահոգիչ է»․ Արցախի պետնախարար
Ցանկացած իրավիճակում ՀՀ դիրքորոշումը հակված է խաղաղության տարածմանը․ Եղոյանը հանդիպել է հայ և արտասահմանցի ուսանողների հետ
Ոստիկանության կրթահամալիրի և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի միավորման արդյունքում կձևավորվի ՆԳՆ կրթահամալիր
Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության ծավալն աճել է, ամենաշատը ստացվել է ԱՄՆ-ից
ՀՀ ՆԳ նախարարը և ԳԴՀ դեսպանը քննարկել են միգրացիոն գործընկերության համաձայնագիր կնքելու հնարավորությունը
ՀԽՀԿ նախագահը ՀՀ նախագահին է ներկայացրել Համահայկական ամառային 8-րդ խաղերի նախապատրաստման մանրամասներ
Հայաստանում շինարարության ծավալն աճել է 16 տոկոսով
23:00
ԱՄՆ-ն հարյուրավոր հրշեջների և տեխնիկա է ուղարկել Կանադա՝ անտառային հրդեհների դեմ պայքարելու համար. Բայդեն
22:45
«Ուկրաինայի ապառազմականացումը անհրաժեշտ է թե՛ Ռուսաստանի, թե՛ ՀԱՊԿ-ի համար». Պատրուշև
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել. Արցախի պաշտպանության նախարարություն
Կան նաև այլ ձևաչափեր, որտեղ կարող է լուծվել հայ ռազմագերիների հարցը
22:15
ՀԱՊԿ-ի երկրները մտադիր են ավելացնել տարբեր մակարդակի համատեղ զորավարժությունների քանակը
Ադրբեջանը երբեք չի դառնա ԵԱՏՄ անդամ, բայց կշարունակի խաղալ
21:50
ԱՄՆ-ն 150 մլն դոլար կհատկացնի Իրաքում և Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի համար
15-ամյա գյուղացին ծալովի դանակով խփել է 52-ամյա կնոջ դաստակին
Շոյգուն հայտնել է հունիսի 7-ին Ուկրաինայի ԶՈւ կորուստների մասին
Սերժ Սարգսյանի եղբոր միլիոնատեր աղջկանից պահանջվում է բռնագանձել ապօրինի եկամուտներն ու գույքը
«Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպման ժամկետները հստակեցվում են». Ադրբեջանի ԱԳՆ
Բանակցային այս ինտենսիվությունը ապակառուցողական կողմի համար հանգեցնելու էր ճգնաժամային կետի
20:50
Հռոմի Պապի վիրահատությունը անցել է առանց խնդիրների
20:40
ԱՄՆ-ն, Ճապոնիան և Թայվանը օնլայն կկիսվեն ԱԹՍ-ների տվյալներով
Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Վաշինգտոնում նախատեսված հանդիպումը հետաձգելու մասին
Քաղաքացին կարող է փոխել կենսաթոշակը վճարող բանկը՝ դիմում ներկայացնելով նաև առցանց եղանակով
Vans-ը փակում է խանութները Ռուսաստանում
20:00
Աֆղանստանում 16 մարդ է զոհվել փոխնահանգապետի հուղարկավորության ժամանակ տեղի ունեցած պայթյունից
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Կարգալույծ է հռչակվել Տ. Ադամ քահանա Մովսեսյանը

ԵՄ-ի բարգավաճումն ու անվտանգությունը կախված կլինեն Չինաստանի հետ հարաբերություններից. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Եվրամիության տնտեսական բարգավաճումն ու ազգային անվտանգությունը կախված կլինեն Չինաստանի հետ հարաբերությունների բնույթից: Նման հայտարարություն է արել Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ այսօր ելույթ ունենալով Մերկատորի չինագիտության ինստիտուտում։

Այդ մասին տեղեկանում Է ТАСС գործակալությունից: «Մեր ապագա տնտեսական բարգավաճման և ազգային անվտանգության համար որոշիչ գործոն կլինի այն, թե մենք ինչպես կկարողանանք հաջողությամբ վարել Չինաստանի հետ մեր հարաբերությունները», – ասել Է նա՝ ընդգծելով, որ Միության հարաբերությունները «Չինաստանի հետ ամենաբարդ և ամենակարևորներից մեկն են աշխարհում»:

Ուրսուլա ֆոն դեր Լայենի խոսքով՝ «Չինաստանը բացառիկ պատմություն ունեցող երկիր է, որը սկիզբ է առնում վաղ քաղաքակրթությունից՝ դինաստիաների բարգավաճմամբ և անկմամբ»: «Հին Չինաստանի չորս մեծ գյուտերը՝ կողմնացույցը, վառոդը, թղթի արտադրությունը և գրատպությունը, հեղաշրջում կատարեցին համաշխարհային քաղաքակրթության բնագավառում: Բայց այս վերջին դարաշրջանը շատ առումներով ամենաուշագրավ գլուխներից մեկն է այդ երկարատև, ոլորապտույտ և հաճախ բուռն պատմության մեջ:

50-տարուց պակաս ժամանակամիջոցում Չինաստանը համատարած աղքատությունից և տնտեսական մեկուսացումից անցել է այն բանին, որ դարձել Է աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսությունը և բազմաթիվ առաջավոր տեխնոլոգիաների առաջատարը», – հավելել է ֆոն դեր Լայենը։ ԵՀ ղեկավարը նշել է, որ «1978 թվականից ի վեր Չինաստանի աճի տեմպերը գերազանցել են միջինը տարեկան ավելի քան 9 տոկոսը, և ավելի քան 800 միլիոն մարդ դուրս է եկել աղքատության ճիրաններից»։

«Սա վերջին կես դարի ամենամեծ ձեռքբերումներից մեկն է: Չինաստանի ազդեցությունը տարածվում է բոլոր մայրցամաքների և համաշխարհային ինստիտուտների վրա, սակայն նրա հավակնություններն է՛լ ավելի մեծ են», – ասել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը: Եվրահանձնաժողովի ղեկավարն ընդգծել է, որ ԵՄ-ն շահագրգռված է Չինաստանի հետ հարաբերությունների վերահավասարակշռմամբ, այլ ոչ թե դրանց կրճատմամբ։

«ԵՄ-ն շահագրգռված չէ Չինաստանի հետ հարաբերությունների կրճատմամբ: Չինաստանին Է բաժին ընկնում մեր արտահանման 9%-ը և ներմուծման 20%-ը: Բայց մենք պետք է վերագնահատենք այդ հարաբերությունների ռիսկերը, դրանք դարձնենք ավելի մրցունակ և արդարացի և փոխենք այդ հարաբերությունների կենտրոնը», – հայտնել Է նա:

«Մենք կանցկացնենք մեր հարաբերությունների ստերս-թեստեր՝ հասկանալու, թե որտեղ չափից դուրս կախվածություն ունենք նրանից: ԵՄ-ն 98%-ով կախված է Չինաստանից հազվագյուտ հողերի մետաղների, 97%-ով՝ լիթիումի և 93%-ով՝ մագնեզիումի մատակարարումներից», – ասել Է նա՝ ընդգծելով, որ ԵՄ-ն մտադիր է ակտիվորեն բազմաբնույթ դարձնել այդ մատակարարումները, որոնք կարևոր նշանակություն ունեն կանաչ տեխնոլոգիաների զարգացման համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում