Tuesday, 30 05 2023
Պետրակովի հրատապ որոշում․ Հայաստանի հավաքականը նոր դարպասապահ ունի
Այսօր ՀՀ-ում տնտեսական իրավիճակը թույլ է տալիս հավատալ, որ մենք տարեցտարի ունենալու ենք ավելի բարձր ցուցանիշներ. Վաղարշակ Հակոբյան
Ոչ մի լումայի շեղում. ՀՊ-ը եզրակացնում է, Հայաստան հիմնադրամը՝ պարզաբանում
Զինվորական ծառայություն անցած կանայք կներառվեն պահեստազորում. Սուրեն Պապիկյան
12:10
Կիևը գիշերը ենթարկվել է ԱԹՍ-ներով զանգվածային հարձակման, իսկ ՌԴ ՊՆ-ն հաղորդել է Մոսկվայի երկնքում 8 ԱԹՍ-ի խոցման մասին
Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը. առայժմ քար լռություն
Եթե ծառայության մեջ պարզվի՝ աղջիկներից մեկը հղի է, ի՞նչ է լինելու. Մանուկյանը՝ Պապիկյանին
18-27 տարեկան կանայք, ովքեր ցանկանում են ծառայել՝ ծառայության ժամկետը կսահմանվի 6 ամիս. Պապիկյան
Ի՞նչ է հայտնի Մոսկվայի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման մասին
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Հունիսի 1-ին արգելոցներ և արգելոց-թանգարաններ երեխաների մուտքն անվճար կլինի
Սպանություն Իսակովի պողոտայում. սպանվածը 18-ամյա երիտասարդ է
Փաշինյանը կմեկնի Սոչի
«Հայաստանը չպետք է միջամտի հայ բնակիչների հետ Ադրբեջանի երկխոսությանը». Ադրբեջանի ԱԳՆ
Տարադրամի փոխարժեք – Մայիս 30, 2023
Հեղուկ գազի գինը – Մայիս 30, 2023
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Մայիս 30, 2023
11:15
Նավթի գները նվազել են. 29-05-23
Ուղիղ․ ԱԺ-ում քննարկվում է 2022թ․ բյուջեի կատարողականը
11:00
Ucom-ում գործում է ռոումինգի նոր՝ սկսած 2.99 դ/մբ սակագինը 65-ից ավելի երկրներում
Ռուսաստանը հայտնել է Մոսկվային մոտեցող ԱԹՍ-ների խոցման մասին, կատարվել են բնակիչների տարհանումներ
Հերթական ապատեղեկատվությունը Ադրբեջանից․ Արցախի ՊՆ-ն հերքում է
ԱՀ նախագահի հրամանագրերը արձակվել են Սամվել Բաբայանի պլանները կանխելու նպատակով․ «Հրապարակ»
Արմեն Գրիգորյանի՝ պետբյուջեի հաշվին գործուղումները. «Ժողովուրդ»
Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունն ապատեղեկատվություն է. ՀՀ ՊՆ
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
ՌԴ-ն իր շահերն է ընտրել, որոնք չեն համընկնում մեր պետության շահերի հետ
Փնտրվում է ընդդիմություն․ «Հրապարակ»
09:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ընդդիմադիր ՔՊ խմբակցության ավագանու անդամները զրկվել են մանդատներից. «Փաստ»

Ադրբեջանի առաջ հարցը դնում են արդեն ուղիղ

Իրանի դեմ պետք է պայքարել համատեղ, Իսրայելում ընդունելով Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովին ասել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Կոենը: Ըստ նրա, միջուկային իրանը սպառնալիք է և պետք է համատեղ պայքարել այդ սպառնալիքի դեմ: Ադրբեջանի արտգործնախարարի իսրայելական այցը տեղի է ունենում Իրանի արտգործնախարար Աբդոլահիանի Ռուսաստան կատարած այցին զուգահեռ, որտեղ Լավրովը իրանցի գործընկերոջ հանդիպման բացման խոսքում նկատել է, որ իրանական օրացույցով Տարեմուտից՝ Նովրուզից հետո Աբդոլահիանն առաջին այցը կատարում է Ռուսաստան: Լավրովի այդ դիտարկման ֆոնին թերևս արժե նկատել և այն, որ մինչ Իրանի արտգործնախարարի Մոսկվա այցը, Նովրուզից անմիջապես հետո առաջին արտերկրյա այցը Իրանի փոխարտգործնախարարն էր կատարել Հայաստան, ընդ որում թվիթերյան գրառումով էլ նշելով այդ հանգամանքը:

Իհարկե, որքան այդ հանգամանքը ջերմ է երկկողմ հարաբերության համատեքստում, նույնքան առաջացնում է խորհելու մի շարք լուրջ առիթներ՝ արդեն ռեգիոնալ իրողությունների համատեքստում: Այն, որ Իսրայելի արտաքին գործերի նաարարը բաց տեքստով խոսում է Իրանի դեմ Ադրբեջանի հետ համատեղ պայքարի անհրաժեշտության մասին, հուշում է, որ Թել Ավիվը գործնականում անցել է Բաքվից ուղիղ ակնկալիքների եւ կարելի է պատկերացնել, թե ինչպիսի խոսակցություն է ծավալվում ոչ հրապարակային տիրույթում, եթե հրապարակային մակարդակում բաց տեքստով հայտարարվում է Իրանի դեմ համատեղ պայքարի անհրաժեշտության մասին: Միեւնույն ժամանակ, դա նշանակում է թերևս, որ Ադրբեջանը դիմադրում է, այլապես հազիվ թե լինեին այդպիսի բաց հայտարարություններ:

Բաքուն դիմադրում է Իրանի դեմ դուրս գալուն և Իսրայելը թերևս այդ իսկ պատճառով անցնում է հայտարարությունների առավել բաց տեքստի, ինչը նշանակում է նաև, որ Բաքվի հանդեպ կարող է գործի դրվել նաեւ ճնշման որոշակի մեխանիզմ, եւ դա իհարկե «հակաիրանյան» ավելի լայն կոալիցիայի համատեքստում: Ալիևը անշուշտ պատկերացնում է ռիսկերը, որով հղի է Իրանի դեմ անգամ գործնականում անուղղակի դուրս գալը, ուր մնաց բացահայտ առճակատումը: Մյուս կողմից սակայն, Ադրբեջանն ինքը ենթակա է ճնշումների և դրանց միջոցներից մեկն անշուշտ Հայաստանի հետ հակամարտությունն է, ինչը էլ ավելի է բարդացնում ու խճճում պատկերը, այդ կերպ նաեւ բարձրացնելով իրավիճակի անկանխատեսելիության աստիճանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում