Tuesday, 16 06 2026
16:10
Կանադան պատրաստ է օգնել Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնմանը
Արմեն Գրիգորյանն անդրադարձել է հայ-ամերիկյան պայմանավորվածությունների իրականացմանը
15:50
Հունգարիայի խորհրդարանը սահմանափակել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Կուսակցությունները կիսեցին ընտրակաշառք բաժանելու արատավոր երևույթի քաղաքական պատասխանատվությունը. Գալջյան
15:30
Ղալիբաֆը և Վենսը կգլխավորեն Իրան-ԱՄՆ բանակցությունները Ժնևում
ՊԵԿ նախաձեռնությամբ գործարկվել է ExIm տեղեկատվական հարթակը
Նեթանյահուն հայտարարել է, որ տեղյակ չէ ԱՄՆ-Իրան համաձայնագրի մանրամասներից
Մոսկվան և Անկարան «սիներգիայի սկզբունքին» հավատարի՞մ են մնում
14:50
Միջուկային հարցերը կքննարկվեն երկրորդ փուլում. Արաղչի
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՍԾՏՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 52-րդ նիստին
14:30
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 68-ի
Ինչպես պետք է կատարվի նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպումը
14:10
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլը մեկնարկում է ուրբաթ օրը. Արաղչի
Ընդդիմությանը խորհուրդ եմ տալիս մանդատները չվերցնել, ինքնակամ ներկայանալ ոստիկանություն՝ մեղայականով
13:50
Պուտինը 2022թ. զորքերը Կիևից դուրս բերեց Վատիկանի և իսրայելցիների խաբեության պատճառով
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել
13:30
Իրանի հավաքականի խաղը անցել է լարված մթնոլորտում
Նոր Նորքի հ. 105 մանկապարտեզը 1971-ից ի վեր առաջին անգամ է հիմնանորոգվում. Տիգրան Ավինյան
13:10
Ֆրանսիան պատրաստ է նավեր ուղարկել Հորմուզի նեղուց ականազերծման համար
«Արարատցեմենտ»-ի առողջարանի օտարման գործընթացում արձանագրվել են խախտումներ
12:50
Մեծ Բրիտանիան հարստացված ուրան կմատակարարի Ուկրաինային
12:40
Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBank
Ադրբեջանը 2025 թվականին հատուկ պաշտպանական նշանակության ծրագրերի ֆինանսավորման համար հատկացրել է շուրջ 2.9 միլիարդ դոլար
Մեր ուժային կառույցների աշխատանքը կանխեց մի մեքենայի գոյություն, որի մասին վաղուց մոռացել էինք
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի խորհրդարանի անդամին է ներկայացրել հայկական արտադրատեսակները եվրոպական շուկայում տարածելու օրակարգը
Կապիտալի մեծ ներհոսք կա. ԿԲ նախագահը՝ դրամի արժևորման պատճառների մասին
12:10
Իրանական նավերը սկսել են տարանցումն ԱՄՆ շրջափակման գոտիով
Ֆրանսիային վերապահվում է եվրոպական անվտանգության ապահովման «լոկոմոտիվի դեր»
11:50
Իրանի և Ռուսաստանի ԿԲ ղեկավարները Մոսկվայում քննարկում են բանկային համագործակցությունը
Լոռու մարզում որոնվում են անհետ կորած երեխաներ

«Եղնիկներում» սպանված զինվորի հայրը չի հավատում նախաքննությանը

«Կասկածում եմ, որ քննությունը կբացահայտի իրողությունը»,- այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Եղնիկներ» զորամասում դաժանորեն սպանված զինծառայող Աղասի Աբրահամյանի հայրը` կասկած հայտնելով հարուցված քրեական գործի քննության անաչառության վերաբերյալ: «Կասկածում եմ, որ գործի մանրամասները կբացահայտվեն: Հիմա երկուսն են ձերբակալված, դա է կասկածելու տեղիք է տալիս: Տղայիս ֆիզիկական տվյալներն այնպիսին էին, որ երկու հոգին չէին կարող այդ ուժգնությամբ ծեծի ենթարկել»,- ասաց Գեղամ Աբրահամյանը: Նրա կարծիքով՝ զինծառայողների մեջ եղել է վիճաբանություն, սակայն նրանք չեն պատկերացրել, որ մարմնական վնասվածքներն այդքան լուրջ կարող են լինել: «Հետագա ամենալուրջ բարդությունը եղել է բուժկետում։ Իմ կարծիքով՝ մահվան պատճառը բուժկետում է թաքնված: Ես համոզված եմ, որ մահն այդտեղ է վրա հասել, բուժկետի հրամանատարը ծեծի է ենթարկել արդեն երկրորդ անգամ, բայց, իմ կարծիքով, ոչ մենակ: Սպան ասել է, թե իբր տղան «սաչկավատ» էր լինում: Հետաքրքիր ա, ի՞նչ էր արել, որ մահու աստիճան ծեծել էր. երկու անգամ ապտակել է, որից հետո Աղասը հայտնել է գետնին և աքացիներով է սկսել ծեծել»,- նկարագրեց Աղասիի հայրը` շարունակելով, որ երկու դեպքում էլ կասկածում է, որ մի հոգի է ծեծի ենթարկել:

«Դա անհնար ա. Աղասին սպորտով էր զբաղվել և շատ ամրակազմ երիտասարդ էր մեկի ծեծի արդյունքում այդպիսի վնասվածքներ ստանալու համար: Ես համոզված եմ, որ մեկ հոգի չէ, շատ մարդ կա այս գործի մեջ»,- նշեց Գ. Աբրահամյանը:

Քրեական գործի մասին հայրը որևէ տեղեկություն չունի, քանի որ նրանից գործի ընթացքի մանրամասները գաղտնի են պահվում: «Ինձ ոչ ոք չի տեղեկացնում, ինչ գիտեմ՝ լրատվամիջոցներից գիտեմ, նույնիսկ զորամասում այնպիսի հսկողություն է հիմա սահմանված, որ ոչ մի կերպ չենք կարողանում զանգահարել «Եղնիկներ»: Նա այնպիսի տղա էր, որ հաստատ շատ ընկերներ ունեցած կլիներ բանակում, բայց ոչ մեկի հետ չենք կարողանում կապվել և խոսել: Ես հիմա հաստատ համոզված եմ, եթե գնամ Ղարաբաղ՝ «Եղնիկներ», ինձ մուտքից ներս թույլ չեն տալու»,- համոզված ասաց Աղասու հայրը: Նա նաև տեղեկություններ ունի , որ «Եղնիկներում» կարանտին է հայտարարված:

«Հաղորդում են, որ գաղտնիությունը պահպանվում է: Ինչո՞ւ, որ հանցագործների ընտանիքի անվտանգությունը պաշտպանվի՞, բա իմ ընտանիքի անվտանգությունը ինչո՞ւ չպահեցին: Իմ մինուճար տղան գնաց կորավ: Մինուճար երեխա կորցնողը կարող ա միայն պատկերացնի, թե դա ինչ ա: Ոչ ոք չի զգա այդ ցավը: Ի՞նչ պիտի արած լիներ իմ տղան, որ ընենց ծեծեին գազանաբար, որ մահ բերեր: Դա՞ են սովորեցրել սպաներին, հրամանատարներին. այնպես ծեծել զինծառայողին, որ մահ բերի»,- ցավով նշեց Աղասու հայրը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ին «Եղնիկներ» զորամասում դաժանաբար սպանվել էր ժամկետային զինծառայող Աղասի Աբրահամյանը, ինչի առթիվ քրեական գործ է հարուցվել, և զորամաս էր մեկնել պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանը:
Գործով մեղադրվող մեկ սպա և մեկ զինծառայող են ձերբակալվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում