Friday, 12 06 2026
19:10
Կանադան կխորացնի հարաբերությունները Թուրքիայի հետ
Ավտոմոբիլիստներին գնդակահարելու հումորը անհաջող է․ քաղաքապետի խոսնակ
18:50
Facebook-ում և Messenger-ում տեղի է ունեցել գլոբալ խափանում
Ուզբեկստանի նախագահի ուղերձը՝ «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակի առթիվ
18:30
Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան խաղաղության հիմնադրամ են ստեղծում իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման համար
Բրյուսելում քննարկվել են ՀՀ-ԵՄ և ՆԱՏՕ-ի հետ պաշտպանական համագործակցության հարցեր
Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանին թույլ չի տա  միջուկային զենք ունենալ, քանի դեռ  վարչապետ է
Իրանը և ԱՄՆ «մոտ են փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը»
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
ՏԿԵ նախարարն այցելել է Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի հատված, որտեղ կայծակի հարվածից կամուրջ էր փլուզվել
17:30
ՆԱՏՕ-ն մտադիր է 2027 թվականին սկսել Կոսովոյում իր ուժերի կրճատումը
Առաջիկա ժամերին Գյումրիում և Ապարանում հորդառատ անձրև է սպասվում
17:10
Եվրահանձնաժողովը 540 միլիոն եվրո կհատկացնի ֆերմերներին՝ պարարտանյութերի գների աճի պատճառով
Ընտրակաշառքի գործերով 3 թեկնածու փախուստի մեջ է. Ալեքսանյան
Իսրայելը հայտարարել է մեկ շաբաթում Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 310 թիրախի հարվածելու մասին
Բնապահպանական հորդոր․ կենդանական տեսակների բացթողումը միայն օրենքով սահմանված կարգով
16:30
Հնդկաստանի ԱԳՆ-ն կանչել է Նյու Դելիում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին առևտրային նավերին հարվածների առնչությամբ
ՀՀ պատվիրակությունը խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1568-րդ նիստում
16:10
Լեհաստանի սպառազինությունը համալրվել է F-35 կործանիչներով
Երկրաշարժ՝ Հայաստանում
Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ձերբակալվել է ԵՊՀ-ի դասախոս՝ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
ՀԾԿՀ-ն և HELVETAS SWISS Intercooperation-ը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր.
15:10
Ռուսաստանն ու Ուկրաինան նոր փոխադարձ հարվածներ են հասցրել
Ինչո՞ւ ապրիլյան քառօրյա մարտերից հետո Երևանում բացվել է Նժդեհի արձանը
14:50
ԱՄՆ-ում ուժեղ փոթորիկներ․ տորնադոները վնասներ են հասցրել մի քանի նահանգներում
«Ասում ա գործ կա Ծառուկյանի ընտրությունների համար, հա՞»․ ՀԿԿ նոր ձայնագրությունը ընտրակաշառքի գործով
14:30
Ֆրանսիայի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Ոչ մեկ չի կարող ձեզ հանել տեղամասից». Արմեն Գալջյան

Չէի ցանկանա նրա հետ խաղալ ընդհանրապես. Ռիչարդ Մադլենյան

«Հայ իրականության մեջ դա բացառիկ երևույթ էր: Նորմալ է, որ մեր հասարակությունն այդպիսի արձագանք է տալիս այդ ամենին։ Իհարկե, լինում են մանր-մունր բաներ, սակայն այն, ինչ հիմա են տեսնում, մարդկանց համար երևի շոկ է, ու դրա համար են այդքան կոպիտ արձագանքում». մեկնաբանելով դերասանուհի Անժելա Սարգսյանի անվան շուրջ բարձրացած աղմուկն ու համացանցում հայտնված մերկ լուսանկարները` «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ո՞ւր է իմ տղամարդը» հեռուստասերիալում Ա. Սարգսյանի գործընկեր, երգիչ-երգահան Ռիչարդ Մադլենյանը:

«Եթե մարդը հեռուստասերիալում մարմնավորում է գեղեցիկ հայ կնոջ, և հասարակությունը դա տեսնում է, հավատացեք, նրա համար դա հեշտ չէ մարսել այդ ամենը: Պետք է մի քիչ զգույշ լինել այդ հարցերում, քանի որ հասարակությունը կոպիտ գործիք է»,- ասաց նա` նշելով, որ իրեն իրավունք չի վերապահում քննադատել դերասանուհու անձնական կյանքը, սակայն նա պետք է նախապես մտածեր իր արածների հետևանքների մասին:

«Չի կարելի անընդհատ խոսել բարոյականությունից, քրիստոնեական արժեքներից, հավատից ու դրա հետևում անել բաներ, որոնք դրա հետ ոչ մի կապ չունեն: Մարդ պետք է ճիշտ ապրի, որովհետև սուտը միշտ ջրի երես է դուրս գալիս»,- ընդգծեց նա:

Ինչ վերաբերում է «Ո՞ւր է իմ տղամարդը» սերիալի հերոսուհիների` Անժելայի հետ սերիալում չնկարահանվելու ու չհամագործակցելու ցանկությանը, ապա դերասանը դա բնական համարեց: Նրա խոսքով` մյուս դերասանուհիների նման պահվածքը պայմանավորված է նրանով, որ դա անուղղակիորեն առնչվում է նաև նրանց: «Բոլոր դեպքերում, այսօր աղջիկների անունն էլ է շատ շոշափվում: Դա չպետք է լիներ, քանի որ այնտեղ կան մարդիկ, որոնք շատ ճիշտ են ապրել իրենց կյանքը ու բարոյական են»,- նկատեց Ռ. Մադլենյանը:

Հարցին՝ արդյո՞ք դերասանը պատրաստ է խաղալ իր նախկին գործընկերուհու հետ, Ռ. Մադլենյանը պատասխանեց, որ միանշանակորեն չի կարող պատասխանել, բայց այս պահի դրությամբ ինքն էլ չէր խաղա:

«Ես նրա մարդկային տեսակի հետ կապված այլ խնդիրներ ունեի: Չէի ցանկանա նրա հետ խաղալ ընդհանրապես: Չեմ ասում, թե մարդիկ նման բաներ չեն անում, պարզապես նրանք մի քիչ խելքով են անում: Ուղղակի զարմացած եմ նրա համարձակության վրա»,- ասաց դերասանը՝ ավելացնելով, որ նրա փոխարեն ինքը մի որոշ ժամանակով կհեռանար Հայաստանից, մինչև կրքերը հանդարտվեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում