
Բախմուտի շուրջ ռուսական գործողությունների տեմպերը դանդաղում են, մինչդեռ ռուսական բանակը, ամենայն հավանականությամբ, փորձում է հարձակում կազմակերպել այլ ուղղություններով, մասնավորապես, Ավդեեվկայի շրջանում․ ասում են պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի (ISW) փորձագետները:
Նրանց տվյալներով՝ մարտի 21-ին և 22-ին ռուսները փոքր-ինչ առաջ են շարժվել Բախմուտի հարավում, իսկ Ուկրաինայի զինված ուժերը հակահարվածներ են հասցրել քաղաքի հարավ-արևմտյան և հյուսիս-արևմտյան ծայրամասերում։