
ԱՄՆ-ն որոշել է Ուկրաինային փոխանցել ոչ թե նորագույն Abrams տանկերը, այլ ավելի հին մոդելներ։ Այսպիսով, ըստ «Associated Press»-ի, Ուկրաինան կկարողանա տանկեր ստանալ 8-10 ամսից։
Ի սկզբանե նախատեսվում էր, որ ԱՄՆ-ն Ուկրաինային կփոխանցի M1A2 Abrams-ի 31-ը, սակայն դրանց արտադրությունն ու առաքումը կտևի 1-2 տարի: Աբրամսի հին մոդելը՝ M1A1-ն, արդեն ԱՄՆ-ի բանակում է․ դրանք կարող են լինել Ուկրաինայում մինչև 2023 թվականի վերջ։