Tuesday, 30 05 2023
ԱՀ նախագահի հրամանագրերը արձակվել են Սամվել Բաբայանի պլանները կանխելու նպատակով․ «Հրապարակ»
Արմեն Գրիգորյանի՝ պետբյուջեի հաշվին գործուղումները. «Ժողովուրդ»
Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունն ապատեղեկատվություն է. ՀՀ ՊՆ
ՌԴ-ն իր շահերն է ընտրել, որոնք չեն համընկնում մեր պետության շահերի հետ
Փնտրվում է ընդդիմություն․ «Հրապարակ»
09:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ընդդիմադիր ՔՊ խմբակցության ավագանու անդամները զրկվել են մանդատներից. «Փաստ»
ՌԴ-ն Կապանում հյուպատոսություն է բացում Իրանի հետ հարաբերվելու համար, բայց եթե դա Հայաստանը թույլ տա՝ արևմուտքը չի ողջունի
Հեծանվավազքի մրցաշարը խայտառակ միջադեպերով է ուղեկցվել. «Ժողովուրդ»
Ռուսաստանից Հայաստան եկողների հոսքը դեռ պահպանվում է․ աշխատանքային միգրանտների թիվը ևս աճել է
Ստեփանակերտում և շրջաններում կիրականացվի գների մոնիթորինգ. Արցախի պետնախարար
«Ադրբեջանը Բերձորում վերացրել է Փառքի հուշահամալիրը»․ Ալեն Սիմոնյան
Ապարանի նախկին զինկոմիսարիատի տարածքից մետաղյա լարան գողացած տղամարդը ձերբակալվել է
Հայաստանի ռազմավարական այցեքարտը. Սյունիքի պաշտպանության ողնաշարը
Արցախի ներկա ու նախկին նախագահները մասնակցել են ՀՀ առաջին Հանրապետության 105-ամյակի միջոցառմանը
Մեկնարկել է Հայաստան – Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
01:00
Լեհաստանը հունիսից փակում է Բելառուսի հետ սահմանը Ռուսաստանում և Բելառուսում գրանցված բեռնատարների համար
Մայիսի 30-ին հոսանքազրկումներ են սպասվում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
00:20
Իրանը հայտարարել է գերձայնային հրթիռի հաջող փորձարկման մասին
Թուրքիայում ամեն 100․000 բնակչից 356-ը գտնվում է բանտում
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Financial Times. «Թուրքիայի ընդդիմադիր գործիչները և լրագրողները, գործարարները բանտերում փտում են»
23:50
ԱՄՆ-ը շնորհավորել է Ադրբեջանին՝ Հանրապետության օրվա առթիվ
23:40
ԵԱՀԿ-ն կարող է փլուզվել Մոսկվայի և Մինսկի պատճառով. Ֆինլանդիայի ԱԳՆ
Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ արդարադատության նախարարությանը
Ստեփանակերտում տղամարդը մինչև 14 տարեկան աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություններ է կատարել
Երևանում իրար են բախվել Toyota corolla-ն եւ Hyundai-ն. կան վիրավորներ. Shamshyan.com
22:45
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ
Արարատ Միրզոյանի հանդիպումն Արգենտինայի խորհրդարանական պատվիրակության հետ

Նոյեմբերի 9-ի պայմանագրի «շնորհիվ» մեր հայրենիքն են հանձնել՝ հույս ունենալով գոնե անվտանգություն ունենալ, այսօր դա էլ «կիսատ-պռատ» է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «ԼՂՀ փախստականների միավորում» ՀԿ-ի նախագահ Սարո Սարյանը։

-Պարոն Սարյան, մի շարք կազմակերպություններ՝ այդ թվում նաև «ԼՂՀ փախստականների միավորում»-ը դիմել են Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության առաջնորդներին, պահանջելով ճանաչել հայ փախստականների խախտված իրավունքների վերականգման անհետաձգելի հրամայականը: Ի՞նչ ակնկալիքներ ունեք։ Օրինակ՝ ՌԴ-ն իր պարտավորություններն ինչու՞ չի կատարում։

Դիմել ենք նաև ՄԱԿ-ին ու մի շարք այլ միջազգային կառույցներին։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա մենք շատ հարցեր ունենք Ռուսաստանին՝ նաև նախորդ տարվա սեպտեմբերյան հայտնի հարձակման հետ կապված, սակայն այս պահին պետք է արձանագրեմ, որ  իրենք իրենց պարտականությունները «կիսատ-պռատ» անում են։ Մենք ցանկանում ենք, որ նոյեմբերի 9-ի դրույթներն անխտիր բոլորի կողմից ի կատար ածվեն։ Այդ  պայմանագրի «շնորհիվ» մեր հայրենիքն ենք հանձնել՝ հույս ունենալով, որ իրենք կկատարեն այն, ինչի տակ ստորագրել են, բայց փաստորեն Ադրբեջանը չի կատարում, ռուսներն էլ՝ «կիսատ-պռատ»։ Պետք է խոստովանենք, որ եթե ռուսներն այստեղ չլինեին, մենք էլ դժվար այստեղ մնայինք։

-Հայտարարության մեջ նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի` Հադրութի, Շուշիի, Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանների տասնյակ հազարավոր հայ բնակչությունը ներկայումս զրկված է իր հայրենիքում ապրելու իրավունքից։ Կարծում եք՝  կա՞ն անվտանգային պայմաններ, որ նրանք վերադառնան Արցախ։

-Այս պահին չկան երաշխիքներ, դրա համար էլ անվտանգության կարևորությանն   առանձին անդրադառնում ենք։ Բնականաբար այդ մարդկանց անվտանգությունը բարձր մակարդակով պետք է  պահպանվի։ Այս պահին շրջափակումը շարունակվում է, ռուս խաղաղապահները հումանիտար օգնություն բերում են, Կարմիր խաչն էլ մարդկանց է տեղափոխում, բայց այս ամենն իհարկե բավարար չէ։ Ալիևը ևս հայ ազգի հանդեպ պարտավորությունն է վերցրել, որոնք պետք է կատարի։ Ես Արցախը Հայաստանից չեմ բաժանում, ինչ մեզ հետ կատարվում է՝ նաև Հայաստանի հետ է կատարվում։

-ՌԴ արտգործնախարար Լավրովն, օրինակ, առաջարկում է, որ արցախցիներն Ադրբեջանի կազմում լինեն՝ ինչ-որ արտոնություններով։ Դա Ձեզ համար ընդունելի՞ է։

-Իմ կարծիքով, դա պարզապես թեորիա է իր կողմից։ Նա  սերբերի մասին էլ խոսեց, ասաց, որ այդ ամենը չի կատարվում, ուզում էր ասել, որ այստեղ էլ չի կատարվում։ Ինքը դիվանագետ է, այլ կերպ չի կարող արտահայտվել։ Ես այդպես եմ հասկանում Լավրովին, խուճապի չեմ մատնվում։Ուզում է ասել՝ այնտեղ որ պայմանագիրը չի  պահպանվում, այստեղ էլ չի պահպանվելու։ Ադրբեջանը երբեք չի ուզենալու, որ հայերն իրեն ինտեգրվեն։ Իրենք դա օգտագործում են ներքին շուկայի համար, բայց իրենց նպատակն այն է, որ մենք այստեղից դուրս գանք։ Լավրովը դիվանագետ է, չի կարող ասել՝ Արցախն անկախ պետք է լինի։

-Ձեր կարծիքով՝  Ռուսաստանն արցախահայերին կառաջարկի՞ Ադրբեջանի կազմից դուրս լինելու տարբերակ։

-Արդեն առաջարկել է, ասում է՝ դա ապագայի հարց է։ Ի սկզբանե նրանց դիրքորոշումը դա է եղել։ Հասկանալի է, որ արցախյան հարցը լուծվելու է հօգուտ մեզ՝ այսինքն այն կտրվածքով, որ այստեղ անվտանգությունն ապահովի։ Ես այդպես եմ պատկերացնում։ Այս պահին Ռուսաստանն ուզում է, որ այստեղ պատերազմ չլինի, որ այն չդառնա իր դեմ երկրորդ ճակատ, բայց չեմ հավատում, որ մեզ կհամոզեն՝ մնանք Ադրբեջանի կազմում։ Թուրքերն էլ չեն ուզում մենք մտնենք իրենց կազմի մեջ, իրենք տարածքն են ուզում՝ նույնիսկ ցեղասպանության գնով։ Այս պահին Ռուսաստանը չի գրգռում, որ պատերազմ չսկսի, բայց վստահ եմ, որ ինքն էլ լավ հասկանում է, որ չենք կարող լինել Ադրբեջանի կազմում։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում