Պայմանական գործ ունենք «Լավրովի պլան-2»-ի հետ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Օռբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ, ազգագրագետ Արտակ Խաչատրյանը:
Ըստ Խաչատրյանի՝ Լավրովի հայտարարությունները և շեշտադրումները բազմիմաստ էին ու բազմաշերտ․ «Լավրովի հայտարարություններում փոփոխություն է նկատվում: Լավրովը անուղղակիորեն շեշտադրում է Արցախը Ադրբեջանի կազմում ՌԴ դիրքորոշումը: Լավրովի հայտարարությունները Արևմուտքի առաջարկների հետ մրցակցության փորձ են, վերջինս փորձում է տեղավորվել Արևմուտքի առաջարկած գնացքում»: