Sunday, 12 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

ՌԴ-ն բարձրացնում է զորակոչի տարիքային շեմը․ ովքեր կզորակոչվեն

ՌԴ-ն բարձրացնում է զորակոչի տարիքի ստորին շեմը մինչև 21, վերին սահմանը՝ 30 տարեկան։ Մինչ այս, Ռուսաստանում զինվորական ծառայության են զորակոչվում 18-ից 27 տարեկան տղամարդիկ։ Պետդումա ներկայացված օրինագծի համաձայն՝ 2024-ի հունվարի 1-ից երիտասարդներին կսկսեն զորակոչել 19 տարեկանից, 2025-ի հունվարի 1-ից՝ 20 տարեկանից, 2026-ի հունվարի 1-ից՝ 21 տարեկանից։

Ռուսաստանցի հայ փաստաբան, հայ-ռուսական իրավաբանների «ԱրմՌոսս» ասոցիացիայի նախագահ Ռուբեն Կիրակոսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հիշեցրեց, որ ամիսներ առաջ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել էր փոխել զինվորական տարիքի սահմանները՝ Ուկրաինայի դեմ պատերազմով պայմանավորված։ Փաստաբանի խոսքով՝ սա դեռ նախագիծ է, որը դեռ պետք է Պետդուման հաստատի, ապա՝ նախագահը․«Չեմ կարող ասել՝ կհաստատի՞ նախագահը, թե ոչ, քանի որ դա իր լիազորություններ են։ Սա հետազոտվել է որպես նախագիծ կառավարությունում, թե ինչ տրամաբանությամբ և վերջնականում ի՞նչ տեսք կունենա, այս պահին չեմ կարող ասել»,-հավելեց Կիրակոսյանը։

Իսկ թե ՌԴ-ից որքան հայ է մասնակցում ռուս-ուկրաինական պատերազմին, փաստաբանը նշեց, որ այս տեղեկատվությունը փակ է, պաշտոնական վիճակագրություն ազգային փոքրամասնություննների մասնակցության վերաբերյալ, գոյություն չունի։ Այնուամենայնիվ, Կիրակոսյանը նշեց, որ ռուս-ուկրաինական պատերազմն ունեցել է ազդեցություն միգրացիոն հոսքերի վրա․

«Գիտեք, որ պատերազմով պայմանավորված արտահոսք եղել է, և ոչ միայն Հայաստանի քաղաքացիների։ Եվ հիմա Ռուսաստանը շտկում է բացթողումները, որպեսզի զորակոչվեն մարդիկ, որոնք մասնագիտացված են, կամ ունեն պարտականություն։ ՏՏ ոլորտի մասնագետներին նույնպես տալիս են արտոնություններ, և հիմա ավելի հասեցական կլինեն գործողությունները և ճշգրտված, որոնք պետք են բանակին և որոնք պետք են քաղաքացիական ծառայության մեջ»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ վերջերս Ռուսաստանի ՆԳՆ Միգրացիոն հարցերի գլխավոր վարչությունը հրապարակել է Միգրացիոն հաշվառման նոր տվյալներ․
2021-ի հունվարի 1-դեկտեմբերի 31-ի դրությամբ միգրացիոն հաշվառման է կանգնել 578 779 հոգի, միգրացիոն հաշվառումից հանվել է 426 254, մուտք՝ աշխատելու նպատակով 389 809, աշխատանքային կամ քաղիրավական պայմանագրի առկայություն 138 946, իսկ քաղաքացիություն ձեռք բերելու համար 46 931։ Իսկ արդեն 2022-ին միգրացիոն հաշվառման է կանգնել 509 812-ը, իսկ միգրացիոն հաշվառումից հանվել է 441 351-ը։

աշխատելու նպատակով մուտք 332 199, աշխատանքային կամ քաղիրավական պայմանագրի առկայություն 108 128-ը, իսկ քաղաքացիություն ձեռք բերելու համար դիմել է 45․086-ը։

Փաստաբանը նշեց, որ շատերը, որոնք հետ են վերադարձել Հայաստան ՌԴ-ից, միտում էլ չունեին ՌԴ-ում հիմնավորված բնակվելու, և ՌԴ-ում գտնվում էին բիզնես նպատակով, իսկ նրանք, որոնք մնացել են, մարդիկ են, որոնք ունեն ՌԴ-ում ապրելու, աշխատելու փորձ, ընտանիք, որոնք ավելի լուրջ են մոտենում քաղաքացիության ընտրությանը։ Փաստաբանը նշեց, որ պատերազմի սկզբում հանդիպում էին քաղաքացիներ, որոնք ժամանակին ունեին զորակոչի խնդիրներ, որոնց անօրինական էին ուզում զորակոչել, բայց հիմա այդ հարցերը լուծվել են։ Իսկ մեր այն քաղաքացիները, որոնք մասնակցում են, ունեն կամավոր որոշում, որ կարող են օգտակար լինել բանակին։ «Պատերազմի առաջին ամիսներին եղան դեպքեր, երբ ստիպում էին, սպառնում, իսկ հիմա չկա նման միտում»,-հավելեց Կիրակոսյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում