
Երեկ երեկոյան Թբիլիսիում՝ Դիդի Դիգոմիի բնակելի թաղամասում, սպանվել է 12-ամյա մի աղջիկ, որի դին հայտնաբերվել է Իոանե Պետրիցի փողոցի ավտոտնակների հետևում։
Հսկայական թվով ոստիկաններ են մոբիլիզացվել, ամբողջ տարածքը հետազոտվում է։ Նախաքննությունը կատարվում է 109 հոդվածով՝ դիտավորյալ սպանություն՝ ծանրացնող հանգամանքներով։
Թբիլիսիում սկսեցին լուրեր տարածվել մոլագարի մասին։ Սոցցանցերում բոլորը խորհուրդներ են տալիս՝ թույլ չտալ երեխաներին մենակ դուրս գալ երեկոյան ժամերին։