
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի այցը Ռուսաստան տեղի կունենա մարտի 20-22-ը։ Դա նոր ազդակ կհաղորդի Ռուսաստան-Չինաստան հարաբերությունների զարգացմանը։ Այդ մասին հայտնել է Չինաստանի ԱԳՆ-ն։
«Մարտի 20-22-ին Ռուսաստան Սի Ցզինպինի առաջիկա այցը կլինի բարեկամական և ավելի կամրացնի փոխվստահությունը և գործակցությունը Չինաստանի և Ռուսաստանի միջև։ Պեկինը կպահպանի օբյեկտիվ դիրքորոշում ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ և կառուցողական դեր կխաղա բանակցությունների առաջխաղացման գործում», – ասված է հաղորդագրության մեջ։