Իրանական Aran լրատվական կայքի հաղորդմամբ, թուրքական նախկին դիվանագետ և դեսպան Օնուր Օյմենը Թուրքիայի TV5 հեռուստաընկերության հետ հարցազրույցում, անդրադառնալով Թուրքիայում տեղակայվելիք ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգին, հայտարարել է. «Թուրքիայի տարածքում ՀՀՊ համակարգերի տեղակայումը խափանելու է երկրի անվտանգությունը, և Թուրքիան չպետք է իրեն այդ վտանգի առջև կանգնեցնի ու թշնամանա Իրանի հետ:
ՆԱՏՕ-ի ՀՀՊ համակարգերի տեղակայումով Թուրքիայի դիվանագիտությունը տարածաշրջանում հետքայլ կարձանագրի: Իրանն էլ այդ քայլը իր անվտանգության համար սպառնալիք է համարելու և հավանական բախման ժամանակ նախ այդ կայաններն է ոչնչացնելու: Թուրքիան ոչ թե ՆԱՏՕ-ի, այլ իր սեփական ՀՀՊ համակարգերի կարիքն ունի»։











































