Friday, 26 06 2026
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ

Ինչ է պատասխանել Պուտինը Փաշինյանին

Մարտի 14-ի մեծ ասուլիսի ընթացքում անդրադառնալով ՌԴ նախագահ Պուտինի հետ մարտի 13-ի իր հեռախոսազրույցին, Նիկոլ Փաշինյանը ի պատասխան լրագրողների հարցի նշեց, որ ՌԴ նախագահին է փոխանցել Արցախում ՌԴ խաղաղապահների պատասխանատվոության գոտում առաջացող անվտանգային խնդիրների առնչությամբ մտահոգությունը, նաև այդ կապակցությամբ ուշադրության արժանացրել այն, որ այդ պատասխանատվության գոտում տեղի է ունեցել նաև հանրության բողոքի ակցիա խաղաղապահների կենտրոնակայանի դիմաց: Հարցին, թե ինչ է պատասխանել ՌԴ նախագահ, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ կոռեկտ չէ հանրայնացնելը, և, եթե ռուսական կողմը հարկ համարի, կհանրայնացնի:

Ռուսական կողմը ինչ որ բան հանրայնացրել է, դեռևս մարտի 13-ին՝ Փաշինյան-Պուտին հեռախխոսազրույցի մասին Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Դրանում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակ քննարկման ընթացքում ՌԴ նախագահը ընդգծել է բոլոր խնդիրների լուծման գործում, կողմերի՝ ռուս խաղաղապահների  հետ սերտ հաղորդակցության և գործակցության միջոցով լուծելու անհրաժեշտությունը, կառուցողական ձևով: Ի՞նչ է եզրակացություն է հնարավոր անել այդ հանգամանքից: Համենայն դեպս, եթե Հայաստանի վարչապետն ասում է, որ բարձրաձայնել է մտահոգություն ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում խնդիրների, հետևաբար նրանց գործունեության արդյունավետության առնչությամբ, ապա Կրեմլի հաղորդագրության մեջ եղած ձևակերպումը թողնում է տպավորություն, որ Պուտինն էլ իր հերթին դժգոհել է, որ հայկական կողմը արդյունավետ չի աշխատում խաղաղապահների հետ: Հանգամանքը, որ խաղաղապահների վերաբերյալ պարբերությունը տեղ է գտել Կրեմլի հաղորդագրությունում, թերևս հուշում է, որ Պուտինի համար այն եղել է կարևոր: Այդ դեպքում հարց կառաջանա, թե խաղաղապահների հետ հատկապես ու՞մ աշխատանքն է, որ գնահատվում է անարդյունավետ՝ Երևանի՞, թե՞ Ստեփանակերտի: Այստեղ կարող է լինել նուրբ հանգամանք: Մասնավորապես, խաղաղապահների հետ աշխատանքի թեման գուցե արժե ընկալել այսպես ասած տողատակային հնարավոր երանգներով:

Մասնավորապես, ոչ լոկ ուղիղ առումով, այլ հետևյալ տրամաբանությամբ՝ Ստեփանակերտում, Արցախի իշխանության վերահսկողության տակ գտնվող գոտում կառավարման արդյունավետության առավելագույն աստիճանի միջոցով հասնել խաղաղապահների տեղակայման արդյունավետության աճի, հաշվի առնելով այն, որ գործնական դաշտում նրանք մի շարք ընդհուպ աշխարհաքաղաքական գործոնների բերումով կաշկանդված են ադրբեջանցիների դեմ գործողությունների իմաստով: Հետևաբար, «բանալին» թերևս տեղում՝ Արցախի պետական կառավարման համակարգի արդյունավետության հետևողական բարձրացումն է, ինչը իրավիճակի փոփոխության թերևս գլխավոր գրավականն է: Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև Երևան-Ստեփանակերտ փոխհարաբերության մասին, կամ ավելի ճիշտ՝ իր և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի, ասելով, որ գործնականում հաղորդակցվում են ամենօրյա ռեժիմով, ունեն ընդհանուր պատկերացում իրադարձությունների զարգացման իմաստով, և ունեն նաև տարբեր կարծիքներ շատ հարցերում: Վերաբերու՞մ են դրանք Արցախի ներքին իրողություններին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում