Արցախի կառավարության որոշման նախագծի համաձայն՝ նախատեսվում է երկարաձգել միրգ-բանջարեղենի գնման համար բաժանված կտրոնների վերջնաժամկետը մինչև ապրիլի 10-ը։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Արցախի տեղեկատվական շտաբը՝ հղում անելով բնակարանային հարցերի կոմիտեին։
«Հարգելի հայրենակիցներ
Տեղեկացնում ենք, որ Արցախի պետական նախարարի հանձնարարությամբ՝ պատրաստվել և շրջանառվել է Կառավարության համապատասխան որոշման նախագիծ, ըստ որի՝ որոշակի փոփոխություններ ու լրացումներ կկատարվեն Հանրապետությունում սննդամթերքի վաճառքի կտրոնային համակարգում:
Շրջափակման պայմաններում հատկապես միրգ-բանջարեղենի մատակարարումների խնդիրներով պայմանավորված՝ նախագծով նախատեսվում է երկարաձգել միրգ-բանջարեղենի գնման համար բաժանված կտրոնների վերջնաժամկետը մինչև ապրիլի 10-ը»,- նշված է հաղորդագրության մեջ: