Saturday, 06 06 2026
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին
Ստեփանավանում սահմանվել է արտակարգ ռեժիմ
18:50
Ֆինլանդիան հունիսի 6-ին մի քանի ժամով սահմանափակել է թռիչքները երկրի հարավ-արևելյան մասում
Ձերբակալվել է 194 անձ՝ ընտրական հանցագործությունների դեպքերով
18:30
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով
Վարժական հավաքից խուսափելը պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ. դատախազություն
Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելի հարվածները խաթարում են հրադադարի ջանքերը
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն Արտաշատի 100-ից ավելի ընտրողի 100.000-500.000 ՀՀ դրամ ընտրակաշառք է տվել․ ՔԿ
17:50
ԱՄՆ-ն և Իրանը Պարսից ծոցում կրկին փոխանակվել են հարվածներով
Նոր թվային լուծում` տրանսպորտային համակարգում
17:30
Հռոմի Պապ Լևոն XIV-ը սկսել է իր առաջին առաքելական ճանապարհորդությունը դեպի Իսպանիա

Քաղաքականն արդեն անպատեհ է

Որ օլիգարխիան դարձել է Հայաստանի զարգացման գլխավոր արգելակներից մեկը, կարծես թե որևէ կասկած չկա: Այդ մարդկանց համար որևէ զարգացում վտանգավոր է, որովհետև կարող է վտանգի տակ դնել իրենց գերադրական տնտեսա-քաղաքական դիրքը: Քանի դեռ Հայաստանում չի կազմալուծվել օլիգարխիական համակարգը, բարեփոխումների արդյունավետության մասին խոսելն ավելորդ է: Դա նույնիսկ իշխանությունն է ընդունում, որը Տիգրան Սարգսյանի շուրթերով պարբերաբար հարձակումներ է գործում օլիգարխիայի վրա: Բայց դրանք, իհարկե, գերազանցապես բանավոր հարձակումներ են, այսպես ասած՝ անմեղ կսմիթներ, որոնք օլիգարխիային նույնիսկ խուտուտ են տալիս՝ թույլ չտալով բթացնել զգոնությունն ու այսպես ասած՝ լճանալ ինքնամոռացումի մեջ:

Հարցն այստեղ հենց այն է, թե արդյո՞ք Սերժ Սարգսյանն ունի օլիգարխիայից ազատվելու անկեղծ ցանկություն, թե՞ նա մի ձեռքով Տիգրան Սարգսյանի օգնությամբ հասարակությանն է փորձում սիրաշահել, իսկ մյուս ձեռքով ամուր բռնել է օլիգարխիայի ձեռքը և քայլում է նրա հետ: Ի վերջո, կարծես թե մի փոքր չափազանցություն կլինի օլիգարխիան վերագրել Քոչարյանին որպես ժառանգություն` Սերժ Սարգսյանի դերն այդ համակարգի կայացման գործում մատնելով անուշադրության: Չէ՞ որ այն օլիգարխների մի մասը, որ ձևավորվում էին Քոչարյանի կառավարման տարիներին, հենց Սերժ Սարգսյանի հովանավորությունն էին վայելում: Օլիգարխիան հստակ բաժանված էր Սերժ Սարգսյանի և Քոչարյանի յուրայինների թևերի, և Սարգսյանի յուրայինները իրենց առաջնորդի հետ միասին հանգիստ սպասում էին իրենց ժամին: Նրբերանգը, ըստ երևույթին, այստեղ է, որ այդ ժամը եկավ, իսկ ահա Քոչարյանն ու նրա յուրային օլիգարխիան չեն ուզում առաջնայնությունը զիջել Սարգսյանին ու նրա յուրային օլիգարխներին: Քոչարյանը իշխանությունը դե յուրե զիջել է, բայց եթե դե ֆակտո զիջի նաև օլիգարխիան, կկորցնի իշխանության վրա դե ֆակտո զգալի ազդեցություն ունենալու հնարավորությունը:

Բնական է, որ Սերժ Սարգսյանի համար էլ իշխանության խնդիր է Քոչարյանի յուրային օլիգարխիկ համակարգն ապամոնտաժելն ու սեփականը ձևավորելը: Այլ կերպ ասած՝ օլիգոպոլ և մոնոպոլ համակարգը քանդելու և մրցակցային միջավայր ձևավորելու մասին իշխանության հրապարակային հայտարարությունները իրականում ոչ այլ ինչ են, քան միջանկյալ քարոզչական ֆոն, որ անհրաժեշտ է տնտեսա-քաղաքական համակարգը քոչարյանական օլիգարխիայի ռելսերից հանելու և Սերժ Սարգսյանի յուրային օլիգարխիայի «երկաթե տրամաբանությանը» ենթարկելու գործընթացը սպասարկելու համար:

Մինչդեռ երկրի շահը բխում է ոչ թե օլիգարխիական կլանների փոխատեղումից, այլ համակարգի ամբողջական ապամոնտաժումից: Բայց Սերժ Սարգսյանը կարծես թե անկարող է անել այդ բանը, քանի որ նրա իշխանությունը հենված է հենց օլիգարխիական սյանը: Մյուս կողմից՝ իրավիճակը աշխարհում և Հայաստանում իսկապես դինամիկ է փոխվում, և նույն այդ օլիգարխիական սյունը, եթե շարունակի մնալ Հայաստանի ընթացիկ ճանապարհի կենտրոնում տնկված, կարող է արդեն լինել ոչ թե Սերժ Սարգսյանի հենարան, այլ Սերժ Սարգսյանի լրջագույն խնդիր թե՛ հասարակության, թե՛ միջազգային հանրության հետ հարաբերվելու առումով: Այսինքն՝ իր իսկ անվտանգությունից ելնելով, Սերժ Սարգսյանը վաղ թե ուշ դիմելու է օլիգարխիան ամբողջությամբ, այսպես ասած՝ հիմքից կազմաքանդելու քայլին, անկախ յուրային, թե օտար օլիգարխներից: Բայց պարզ է նաև, որ դրա համար նա պետք է ինչ-որ այլընտրանքային հենարան գտնի: Այսինքն՝ եթե նա հենված է օլիգարխիկ սյանը, ապա այն կտրելու և ճանապարհից հեռացնելու համար պետք է գտնի մեկ այլ հենարան:

Բանն այն է, որ Սարգսյանը չի կարող երկու ոտքի վրա ամուր կանգնել առանց հենարանի, որովհետև նա ունի լեգիտիմության խնդիր, որը չի լուծել առ այսօր, ու թերևս չի էլ ուզում լուծել առաջիկայում` մինչև հերթական կամ արտահերթ ընտրություն: Մյուս կողմից՝ օլիգարխիկ սյունից իրապես, համոզիչ քայլերով հրաժարվելը Սերժ Սարգսյանին կարող է տալ այն ամրությունը, որը նրան թույլ կտա յոլա գնալ առանց որևէ հենարանի` հենվելով հասարակական քարտ-բլանշի վրա, որ նա կարող է ստանալ այդ գործում համոզիչ և հետևողական լինելու պարագայում: Դժվար է ասել` այդ հարցում անվստահությունը, թե պարզապես ցանկության բացակայությունն է Սերժ Սարգսյանին հետ պահում կարևոր քայլերից, բայց փաստ է, որ դրանք բացակայում են՝ հիմք ստեղծելով երկրում հերթական լարված սոցիալ-քաղաքական ֆոնի համար:

Առկա կլանա-օլիգարխիկ համակարգի առկայությունը միայն Քոչարյանին վերագրելը չի կարող հարատև բանաձև լինել, եթե իհարկե Քոչարյանը չփորձի իր անհարկի միջամտություններով արդարացումների հիանալի առիթ տալ Սերժ Սարգսյանին: Առկա համակարգի համար արդեն երեք տարի է, ինչ թիվ մեկ պատասխանատուն է Սերժ Սարգսյանը: Չէ՞ որ նա հստակ գիտեր, թե ինչ համակարգ է ժառանգություն ստանում: Եվ պետք է որ հստակ պատկերացներ այդ համակարգի առաջ բերելիք ռիսկերը: Հետևաբար, նա կա՛մ պետք է հրաժարվեր պատասխանատվությունից, կա՛մ եթե ստանձնել է, պետք է այն կրի մինչև վերջ՝ չփորձելով տեղափոխել այլոց վրա: Իսկ եթե Սերժ Սարգսյանն այլոց վրա պատասխանատվություն է տեղափոխելու, ապա միմիայն իրավական հարթության վրա, որովհետև քաղաքականն այստեղ արդեն անպատեհ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում