ԱՄՆ դեմոկրատական կուսակցության գանձապետ Քինդե Դերկեն, որը մի քանի նահանգներում կառավարում էր կուսակցական հիմնադրամները, երեկ ձերբակալվել է: Այս մասին հաղորդում է The Los Angeles Times-ը:
Դերկիին ձերբակալել են նրա գործընկերների բողոքներից հետո, որոնք Դերկիին մեղադրել են հիմնադրամներից գումարներ հափշտակելու մեջ: Բողոքներից մեկի համաձայն` Դերկին հիմնական միջոցները հափշտակել է փոստային փոխանցումների ժամանակ:
Ինչպես ասել է Լու Կորեան, խոսքը հարյուր հազարավոր դոլարների մասին է: Սակայն խարդախությունների հետևանքով հասցված իրական վնասի մասին հավաստի տեղեկություններ դեռ չկան: