Sunday, 05 07 2026
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային

Թուրքական նավատորմը ներառվում է Արևելյան Միջերկրածովի գազի պայքարում

Իսրայելական Cursorinfo.co.il կայքի փոխանցմամբ՝ թուրքական նավատորմը ներառվում է Արևելյան Միջերկրածովի գազի պայքարում։ Թուրքական ազդեցիկ Hürriyet թերթին տված հարցազրույցում Թուրքիայի ԱԳՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտարարել է, որ այսուհետ Արևելյան Միջերկրածովը չի հանդիսանալու քաղաքացիական նավերին սպառնացող իսրայելական ռազմածովային ուժերի զորավարժության հրապարակ։

Թուրք դիվանագետի խոսքերով՝ այդ ամենը կյանքի է կոչվել Դավութօղլուի հետևյալ հայտարարությանը համապատասխան. «Թուրքիան ձեռնարկելու է իր համար անհրաժեշտ նախազգուշական միջոցները, որպեսզի ապահովի Արևելյան Միջերկրածովի նավարկությունը»։

Թուրք դիվանագետները նշում են, որ Թուրքիայի ռազմածովային ուժերն ուժեղացնելու են Միջերկրական ծովում իրենց ակտիվությունը և պարեկություն են իրականացնելու միջազգային ջրերում. «Մենք առավել ագրեսիվ ենք գործելու։ Իսրայելն այլևս չի կարող ազատորեն սպառնալ։

Թուրքիայի ռազմածովային ուժերը մտադիր են ուղեկցել Կիպրոսի ու Իսրայելի միջև ընկած տարածքում դեպի Գազայի հատված ուղևորվող և հումանիտար բեռ փոխադրող նավերին։ Այսուհետ, թուրքական ռազմանավերն ավելի կնկատվեն տարածաշրջանում»։

Թուրքերը մտադիր են ծովում սպառնալ ոչ միայն Իսրայելին. նրանց ռազմանավերը մտադիր են պարեկություն կատարել այն շրջանում, ուր Կիպրոսը (նրա հունական հատվածը) հայտնաբերել է գազ և մտադիր է արդյունահանել այն։ Թուրքիան վստահեցնում է, թե դա իր հատվածն է։

Հիշեցնենք, որ երբ նախորդ տարվա դեկտեմբերին Իսրայելն ու Կիպրոսը պայմանագիր կնքեցին սահմանային ջրերում նավթի ու գազի որոնման և արդյունահանման շուրջ, դա հարուցեց Թուրքիայի խոր դժգոհությունը: Պարզաբանումներ տալու նպատակով անմիջապես թուրքական արտգործնախարարություն կանչվեց Անկարայում Իսրայելի դեսպան Գաբի Լևին:

Թուրքիայի փոխարտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն հայտարարեց, թե այդ պայմանագիրն իրենք դիտարկում են որպես Թուրքիայի տարածաշրջանային շահերին դիպչող դավադրություն, և իսրայելական կողմից պահանջեց չեղյալ հայտարարել այն: Սակայն իսրայելական կողմը չընկրկեց և մերժեց թուրքական պահանջը` դա որակելով պարզապես լկտիություն, քանի որ իրենք նախատեսել են նավթի ու գազի որոնողական աշխատանքներ տանել ոչ թե Հյուսիսային Կիպրոսի ու Թուրքիայի միջև ընկած ջրատարածությունում, այլ` (Հարավային) Կիպրոսի ու Իսրայելի միջև ընկած ջրատարածությունում:

Ի դեպ, Կիպրոսը մինչ այդ նմանատիպ պայմանագրեր էր կնքել Եգիպտոսի ու Լիբանանի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում