Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր կայացել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների վերաբերյալ գործի քննությունը: Այսօրվա նիստին որպես վկա հարցաքննվել է «Մաքսուր» ՍՊԸ նախկին տնօրեն Արսեն Հարությունյանը, որի ցուցմունքի համաձայն՝ ինքը կազմակերպչական և ֆինանսական հարցերով է զբաղվել, ընկերության փաստացի տնօրենը Խաչիկ Մանուկյանն էր, որն իրեն հրահանգել էր տենդերի մասնակցելու առաջարկ ներկայացնել: Մեկ լիտր դիզվառելիքի գինը տատանվում էր 420-430 դրամի սահմաններում, գինը հաշվարկել էր Խաչիկ Մանուկյանը: Վառելիքը պետք է տրամադրեինք գյուղատնտեսական սուբյեկտներին։ Իր պաշտոնավարման տարիներին ընկերությունը վառելիքը ներկրում էր Իրանից: Նշենք, որ վկան Խաչիկ Մանուկյանի հետ ազգակցական կապ ունի:











































