Հաագայի որոշումը դրական էր Հայաստանի համար, պետք է վերադառնանք կառուցողական դաշտ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Էդվարդ Անտինյանը:
Նրա խոսքով՝Հաագայի որոշումը տեղափոխվելու է քաղաքական դաշտ․ «Եթե Արցախի պետնախարարարը ազատվում է պաշտոնից, Բաքուն կհամարի, որ կատարվել է իր պահանջը, ոչ թե Հաագայի որոշումը: Ասել եմ վաղուց՝ Ռուբեն Վարդանյանին մատաղ են անելու: Ալիևը հաղթել է, որովհետև պահանջ դրեց ու կատարեց, պարտվել է արցախցին: Ով է երաշխավորում, որ Բաքուն Լաչինը կբացի»:
Ինչ վերաբերում է խոսակցությանը, թե Հայաստանը միջանցք է զիջելու, ապա քաղաքագետը նկատեց․ «Միջանցք տալը ֆանտաստիկայի ժանրից է, չի լինելու, Ալիևը չի կրակի դիտորդների վրա: Եթե ԵՄ դիտորդները չլինեին, միգուցե Հայաստանը ստիպված միջանցք տար, բայց հիմա բացառվում է»:








































