Ինչպես հաղորդում է ամերիկյան The Wahington Post օրաթերթը՝ հղում անելով Աֆղանստանում Միջազգային ուժերի ներկայացրած զեկույցին, այս երկրում շեշտակի ավելացել են դասալքության ծավալները:
Ներկայացված տեղեկությունների համաձայն՝ հունվար-հունիս ամիսներին Աֆղանստանի զինված ուժերից, որոնք ուսուցանվում են ԱՄՆ և ՆԱՏՕ-ի հրահանգիչների կողմից և այդ երկրների միջոցներով, փախել է 24 հազար մարդ: Այս թիվը գրեթե երկու անգամ ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Այս պահին Աֆղանստանի բանակի թվաքանակը կազմում է 170 հազար, ապագայում այն անհրաժեշտ է հասցնել 200 հազարի:
Աֆղաստանի զինված ուժերի պատրաստության ղեկավարի տեղակալ, կանադացի գեներալ Մայքլ Դեյը խոստովանել է, որ խնդրի ներկայիս ծավալները կարող են թույլ չտալ ամերիկացիներին իրագործել իրենց ծրագիրը և մինչև 2014 թ. դուրս բերել զորքերն այդ երկրից:







































