Sunday, 21 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Երևանում Հնդկաստանի քաղաքացուց 75 000 ԱՄՆ դոլար հափշտակելու գործով 3 անձ կալանքի տակ է

Քննչական կոմիտեն հայտնում է, որ ավարտվել է մի խումբ անձանց կողմից Հնդկաստանի Հանրապետության քաղաքացու նկատմամբ Երևանում կատարված ավազակության, առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

«Քննչական կոմիտեում կատարված քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն, Երևան քաղաքի բնակիչ 23-ամյա երիտասարդը ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու հարցի շուրջ նախնական համաձայնության գալով իր հասակակից ընկերոջ հետ, 2022 թվականի մայիսի 31-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, գազի կաթսան վերանորոգելու պատրվակով այցելել են Հնդկաստանի Հանրապետության քաղաքացու կողմից Երևանում վարձակալած բնակարան: 23-ամյա երիտասարդը կատարել է վերանորոգման աշխատանքներ, իսկ հասակակից ընկերը օգտվելով տանտիրոջ ժամանակավոր բացակայությունից՝ սկսել է գումար փնտրել։ Սենյակներից մեկում կախված կոստյումի ծոցագրպանում նա հայտնաբերել է փաթեթավորված գումար, որի մի մասը՝ շուրջ 30.000 ԱՄՆ դոլլար, հափշտակելով, ընկերոջ հետ անմիջապես հեռացել են՝ այդ կերպ Հնդկաստանի Հանրապետության քաղաքացուն պատճառելով առանձնապես խոշոր չափերով վնաս:

Շանունակելով հանցավոր մտադրությունը՝ 23-ամյա երիտասարդի ընկերը նյութապես շահագրգռելու եղանակով դրդել է Երևան քաղաքի բնակիչ իր 30-ամյա մեկ այլ ընկերոջ ավազակությամբ հափշտակել հիշյալ բնակարանում եղած գումարի մնացած մասը:

Օրեր անց, վերջիններս երկուսով դիմակավորված, օդաճնշիչ ատրճանակով զինված, այցելել են վերոհիշյալ բնակարան, որտեղ օդաճնշիչ ատրճանակի գործադրմամբ տանտիրոջ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, պահանջել են գումար։ Վերջինս իր մոտ եղած 60.000 ՀՀ դրամը տվել է նրանց, ինչից հետո, նախապես տեղյակ լինելով բնակարանում ավելի մեծ գումարի առկայության մասին, 23-ամյա երիտասարդն իրեն հայտնի վայրից՝ պահարանում կախված կոստյումի ծոցագրպանից հայտնաբերել ու հափշտակել է մնացած՝ շուրջ 45.000 ԱՄՆ դոլար գումարը: Հնդկաստանի քաղաքացին փորձել է դիմադրել և խլել նշված գումարը, սակայն բռնություն գործադրելով՝ վերջինիս հրել, գցել են մահճակալի վրա, գոտիով կապել ոտքերը և բնակարանի մուտքի դուռը դրսից փակելով դիմել փախուստի:

Ձեռք բերված բավարար փաստերի համադրությամբ՝ 23-ամյա երիտասարդներից մեկին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է գործող Քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետին), 23-ամյա մյուս երիտասարդին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերին), իսկ 30-ամյա տղամարդուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Երեք մեղադրյալի նկատմամբ էլ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։

Նախաքննությունն ավարտվել է և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում