Monday, 08 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

Դավութօղլուն մեկնաբանել է Թուրքիայում ՆԱՏՕ-ի ռադիոտեղորոշիչ կայանի ծավալման հարցը

TRT-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն պարզաբանումներ է մտցրել Թուրքիայում ՆԱՏՕ-ի՝ հրթիռային հարձակման սպառնալիքի վաղ զգուշացման ռադիոտեղորոշիչ կայանի (ՌՏԿ) և հեռահար գործողության հրթիռների ծավալման կապակցությամբ։

Դավութօղլուն հայտարարել է. «Հակահրթիռային համակարգը ինտեգրացիոն համակարգ է և ՆԱՏՕ-ի նախագիծն է։ Այսինքն՝ այդ համակարգը չի պատկանում որևէ երկրի։ Այդ նախագծի մշակման ժամանակ մենք ներկայացրել ենք այդ կապակցությամբ մեր մտահոգությունները։

Դրա համար մենք հստակեցրել ենք մի շարք սկզբունքներ. այդ համակարգերը չպետք է ուղղված լինեն որևէ երկրի դեմ, Թուրքիան պետք է ակտիվ դեր խաղա որոշումների ընդունման գործընթացում և այլն։ Թուրքիայի տարածքում նոր ՌՏԿ-ի տեղակայումը կամրագրի ոչ միայն ՆԱՏՕ-ի, այլև հենց Թուրքիայի պաշտպանական ունակությունները»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Սելչուք Ունալը լրագրողներին հայտնեց, որ որոշվել է Եվրոպայում հրթիռային հարձակման սպառնալիքի վաղ զգուշացման ՌՏԿ-ն տեղակայել Թուրքիայի տարածքում։

Իսկ հուլիսի վերջին թուրքական Hürriyet թերթը գրել էր, որ Թուրքիայի տարածքում կարող են տեղակայվել ամերիկյան երկու ռադիոտեղորոշիչ կայաններ, որոնց գործունեության շառավիղը կազմում է 7000 կիլոմետր, ինչպես նաև 2500 կիլոմետր հեռահարությամբ կանխազարկ հրթիռներ։

Դրանից օրեր առաջ Ռուսաստանն Անկարա էր գործուղել իր «հրթիռային դեսպան», ՆԱՏՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինին՝ որը Թուրքիայի տարածքում ամերիկյան ՌՏԿ-ների ու կանխազարկ հրթիռների տեղակայման, ինչպես նաև Սև ծովում հրթիռակիր ռազմանավերի հայտնվելու անթույլատրելիության կապակցությամբ նախազգուշացրել էր թուրքական կողմին։

Նշվում էր, որ այդ նպատակով Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը պատրաստվում էր այցելել Թուրքիա, սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը մասնակցելու է սեպտեմբերի 7-8-ը Մոսկվայից 250 կիլոմետր հեռավորության վրա ընկած Յարոսլավլ քաղաքում տեղի ունենալիք «Գլոբալ քաղաքական ֆորում»-ին, որում կողմերը քննարկելու են նաև ղարաբաղյան հիմնախնդիրը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում