Թուրքիայի Ադիյաման նահանգում երկրաշարժից 207 ժամ անց փրկարարներին հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել 12-ամյա երեխայի, հայտնում է Անադոլու գործակալությունը։
Տուժածը հոսպիտալացվել է։ Նշվում է, որ ներկայումս աշխատանքներ են տարվում տղայի հորն ու եղբայրներին փրկելու համար։