Մոսկվան դիվանագիտական խաղը դրել է մի կողմ ու անցել սպառնալիքների: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ ղեկավար, նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը:
Աբրահամյանի խոսքով` Մոսկվան սպառել է գործիքները. «Փորձում են հասկանալ` որքանով ենք ունակ դիմադրել: Շնորհիվ արցախցիների մենք դիմադրում ենք. Այս դիմակայությունը ցույց է տալիս, որ կարմիր գծի ենք հասել, զիջելու տեղ չունենք»: