Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Լեհաստանում տեղի ունեցած եվրոպական երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական գագաթնաժողովում 4 մերձավորարևելյան ուղերձ է հղել Եվրոպային.
ա) «Ազատության նավատորմ»-ի միջադեպը միայն Թուրքիայի և Իսրայելի միջև եղած հարց չէ, այն վերաբերում է Իսրայելին և միջազգային հանրությանը։ Չէ՞ որ նավերում գտնվել են նաև եվրոպացիներ։
բ) «Արաբական գարուն» վերապրած երկրները պետք է անցում կատարեն ժողովրդավարությանն ու մարդու իրավունքների պաշտպանությանը՝ մի կողմ թողնելով խաչակրաց արշավանքների ու գաղութային իրենց անցյալը։
գ) Իսրայելը վարում է խաղաղության հնարավորություն չընձեռող քաղաքականություն։ Այդ քաղաքական գծի շարունակման դեպքում ժողովրդավարության համար ոտքի ելած ժողովուրդները («Արաբական գարուն» վերապրած երկրները) կարող են Իսրայելի դեմ դուրս գալ։
դ) Մեր առջև ծառացած ամենամեծ սպառնալիքներից մեկը կլինի այն, եթե Լիբիայում և Սիրիայում ներքին բախումները վերածվեն կրոնական (սուննի-շիա) հակամարտության, ինչի վերահսկողությունը շատ բարդ կլինի։











































