Այսօր Եգիպոտսում կշարունակվի այդ երկրի պաշտոնանկ արված նախագահ Հոսնի Մուբարաքի դեմ սկսված դատավարությունը,- հաղորդում է Reuters գործակալությունը: Նշվում է, որ արդեն հարցաքննվել են մի շարք գեներալներ, որոնք ցուցմունքներ են տվել ընդդեմ Մուբարաքի:
Բոլոր այս սպաները ժամանակին գտնվել են Մուբարաքի շտաբում և ցույցերի ժամանակ զբաղվել են ցուցարարների դեմ պատժիչ գործողությունների իրականացմամբ: Նրանք շտաբում համակարգել են ոստիկանության և բանակի գործողությունները: «Դատախազական հարցաքննությունների ժամանակ մենք բացահայտել ենք փաստեր, որոնք ապացուցում են Հոսնի Մուբարաքի մեղքն առ այն, որ նա հրաման է տվել կրակ բացել ցուցարարների ուղղությամբ»,- ասել է տուժածներից մի քանիսի շահերը ներկայացնող փաստաբան Գամալ Էյդը:
Նախորդ երկու նիստերին Մուբարաքին բերել են պատգարակի վրա, քանի որ նա ի վիճակի չէ շարժվել ծանր հիվանդության պատճառով: Նրա մոտ քաղցկեղ է հայտնաբերվել: Եթե դատարանը Մուբարաքին մեղավոր ճանաչի, ապա նրան, ինչպես նաև նրա երկու որդիներին և ՆԳ նախկին նախարարին սպառնում է մահապատիժ:







































