Լաչինի միջանցքի ճգնաժամը հնարավորություն է ստեղծում Արցախի կարգավորման համար: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Մասաչուսեթսի Սթոունհիլ քոլեջի պրոֆեսոր Աննա Օհանյանը:
Ըստ Օհանյանի` Լաչինի միջանցքը ընդգծում է Ադրբեջանի անկարողությունը, որը պատրաստ չէ խաղաղության պայմանագրին. «Ադրբեջանի կառավարությունը բարդացնում է Արցախի հարցի կարգավորումը»:
Օհանյանի խոսքով`Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումից հետո ԱՄՆ-ի միջնորդությունը շատ կարևոր էր. «ԱՄՆ շահերից է բխում, որ միջազգայինս ահմանները պահպանվեն: Եթե ՌԴ-ն թուլանում է, ապա ԱՄՆ-ն պետք է ապահովի տարածաշրջանի երկրների սահմանների ամրությունը: ԱՄՆ-ն կտրուկ խառնվեց Հայաստանի սահմանների պահպանման հարցին, բայց Արցախի հարցում այնքան էլ ակտիվ չէ: Այնպես չէ, որ ԱՄՆ-ն շահագրգռվածություն ունի հզոր ներկայություն ունենալ մեր տարածաշրջանում: ԱՄՆ-ի հետաքրքրությունը Ասիան է, կոնկրետ Չինաստանը, ոչ թե այս տարածաշրջանը: Հայաստանը պետք է դիվանագիտական ակտիվությամբ Արևմուտքին շահագրգռի ներգրավվածություն ունենալ Հրվ. Կովկասում»:








































