Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի որդին ամերիկյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ Ազգային անցումային ընդդիմադիր խորհրդի դեմ պայքարում չեզոքություն է պահպանում և չի միջամտելու խորհրդի և իր ընտանիքի պայքարին: Ինչպես ասել է այդ հեռուստաալիքի լրագրող Նիք Ռոբերտսոնը` ցիտելով Սաադի Քադաֆիին, վերջինս հորն ու եղբորը չի տեսել վերջին երկու ամսվա ընթացքոմ:
Սաադին ասել է, որ գտնվում է Բանի Վալիդ քաղաքի մերձակայքում, որը, ըստ ապստամբների, համարվում է Մուամար Քադաֆիի վերջին հենակետերից մեկը, և առաջիկա ժամերին այստեղ սկսվելու է հարձակում: Սաադին Ռոբերտսոնին ասել է, որ ցանկանում է հրադարար հաստատել կողմերի միջև և բանակցություններ է վարում այդ ուղղությամբ` հավելելով, որ իր և հոր ու եղբոր միջև Լիբիայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ գնահատականներում տարբերություններ կան:
Հիշեցնենք նաև, որ երեկ ապստամբները հայտարարել են, թե իրենց և Քադաֆիին սատարող ուժերի միջև ընթացքող բանակցությունները տապալվել են, և ապստամբները պատրաստվում են գրոհել Բանի Վալիդի վրա:









































