Ինչպես գրում է Inside Facebook կայքը, Facebook-ը փորձարկում է մի նոր կոճակ, որը թույլ կտա այդ սոցիալական ցանցում այլ լեզուներով շփվող օգտատերերին հաղթահարել լեզվական խոչընդոտը: Facebook-ը պատրաստվում է նրանց ապահովել թարգմանական հնարավորություններ ունեցող գործիքով, որով կվերծանվեն օգտատերերի կողմից տվյալ պահին արված մեկնաբանություններն ու գրված կարգավիճակները:
Ըստ կայքի` սկզբնական շրջանում այս համակարգը գործելու է մի քանի լեզուների դեպքում` իսպաներեն, ֆրանսերեն, եբրայերեն և չինարեն: Սակայն սա ընդամենը սկիզբն է, և հեղինակները պատրաստվում են մեծացնել կիրառվող լեզուների ցանկը: