Ահաբեկչությունը ընկալվել է ազգային արժեք, այդպես էլ չվերլուծվեց ինչպես ծնվեց Նաիրի Հունանյանը որպես երևույթ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Տիկնիկային թատրոնի ղեկավար Ռուբեն Բաբայանը:
Նրա խոսքով` երկար ժամանակ մեր հանրության մեջ ահաբեկչությունը մեծարվում էր, որ հանուն մեծ գաղափարի կարելի էր դիմել ահաբեկչության. «Ահաբեկչությունը հարցի լուծում չէ, դա թուլության նշան է»:
Մտավորականը, սակայն, մի բան նկատում է, որ մեր իրականությունը դանդաղ, բայց փոխվում է: