
Ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում՝ Սիրիայի հետ սահմանից ոչ հեռու։ Զոհերի հստակ թիվ հայտնի չէ․ թիվն անշեղորեն աճում է։ Այժմ ակտիվ որոնողական աշխատանքներ են տարվում աղետից տուժած հատվածներում։
7,8 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 04:17-ին, 17,9 կմ խորության վրա, Գազիանթեփ քաղաքի մոտակայքում:
Տուժել է Թուրքիայի 10 քաղաք, այդ թվում՝ Գազիանթեփ, Մալաթիա, Ադանա, Դիարբեքիր։
Ցնցումները զգացվել են մայրաքաղաք Անկարայում և թուրքական այլ քաղաքներում, ինչպես նաև ամբողջ տարածաշրջանում ՝ Կիպրոսում, Լիբանանում և Սիրիայում: