Wikileaks-ի հրապարակած փաստաթղթերից մեկում խոսվում է այն մասին, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն արևմտյան պատժամիջոցները շրջանցելու նպատակով մտադիր էր գնել Մալթայի բանկային ամբողջ համակարգը:
Այս մասին Մալթայում ԱՄՆ ժամանակավոր ներկայացուցիչ Ջեյսոն Դէվիսը գրել է Պետքարտուղարություն այն բանից հետո, երբ հանդիպել է Մալթայի ֆինանսների նախարար Ալան Կարուանամի հետ:
Ինչպես նշում է mignews.com-ը, այս հանդիպումից քիչ անց Ֆրանսիայում Իրանի դեսպանը հանդիպել է նույն երկրում Մալթայի իր պաշտոնակցին և հայտնել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ցանկանում է Մալթայի բանկերում մի քանի միլիարդ եվրոյի ներդրում կատարել: Մալթայի դեսպանը հրաժարվել էր այդ առաջարկից: