Saturday, 11 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Խնդիր, որտեղ ԱԱԾ-ն թերևս անզոր է

Հայաստան խորհրդարանական խմբակցության կազմակերպած լսումները, որ անցան խորհրդարանում փետրվարի 3-ին, ի ցույց դրեցին Հայաստանում քաղաքական այլընտրանքի հարցում առկա հսկայական վակուումը, որը վաղուց արդեն ազգային անվտանգության խնդիր է: Ընդ որում, դա ամենևին 2018-ից հետո առաջացած խնդիր չէ, երբ ընդդիմությունն ու իշխանությունը «փոխվեցին» տեղերով և նախկին կառավարող համակարգը սկսեց նվաճել ընդդիմադիր դաշտը: Այդ երևույթի խորքային պատճառներից մեկը հենց այն է, որ եղել է քաղաքական այլընտրանքի համակարգային ահռելի բաց՝ ազգային անվտանգության սպառնալիքի աստիճան: Հակառակ դեպքում, 2018-ի իշխանափոխությունից հետո իրադարձությունների հասարակական-քաղաքական ընթացքը կունենար բոլորովին այլ որակ և տրամաբանություն:

Ինչպես ծածկել այդ բացը, ինչպես լցնել քաղաքական այլընտրանքի վակուումը: Այդ բացն ունի ազգային անվտանգության սպառնալիքի աստիճան, սակայն իհարկե դրա լուծումն ազգային անվտանգության ապահովման կառույցների դաշտում չէ: Այլ կերպ ասած, ԱԱԾ չէ, որ պետք է լուծի քաղաքական այլընտրանքի վակուումը վերացնելու հարցը, այլ քաղաքական այլընտրանք ձևավորելու ունակ ուժերը: ԱԱԾ այստեղ անզոր է, և ավելին՝ ինքնին խնդիր է, եթե այդտեղ բանը հասնի արդեն պատկերը ԱԱԾ-ով փոխելու և քաղաքական բովանդակությունը այդ կերպ վերափոխելու, իրական բովանդակություն ներդնելու անհրաժեշտությանը: Սա իհարկե հնչում է կատակ, սակայն պատկերը իրապես մտահոգիչ է:

Անշուշտ, կան քաղաքական այլընտրանքի հավակնորդներ, սակայն խնդիրը լուծելուն միտված խորքային ու համակարգային աշխատանք՝ թերևս ոչ:

Հիմնականում, գործողությունները կառուցվում են ավանդական տրամաբանության վրա՝ մրցակիցները վատն են, մենք՝ լավը, հետևաբար հասարակության խնդիրը վատի ու լավի միջև ճիշտ ընտրությունն է, կամ ավելի շուտ՝ լավի ճիշտ ընտրությունը: Այդ կերպ, հանրությունը միշտ կանգնում է սխալ ընտրության հետևանքի առաջ, որովհետև լավի ու վատի, կեղծի ու անկեղծի, շատ, թե քիչ հայրենասերի և այդ կարգի որևէ այլ ընտրություն ինքնին արդեն հղի է հետևանքով, այլ ոչ արդյունքով: Քաղաքական այլընտրանք ձևավորելու առաջնային պայմանը հասարակությանն ուղղված քաղաքական առաջարկների կամ հայտերի տրամաբանությունը այդ դաշտից դուրս բերելն է: Հակառակ պարագայում, իրավիճակը մնալու է նույն այն մակարդակին, որին ականատես և ունկընդիր է լինում հասարակությունը տարբեր քաղաքական միջոցառումների ընթացքում, լինի խորհրդարանական, թե արտախորհրդարանական ձևաչափում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում